17.05.2019 | 
Հասարակություն
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԸ
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԸ
Տեղեկացնենք, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական կազմակերպության կողմից թողարկված բժշկական ապահովագրության քարտերն արդեն պատրաստ են:

Մայիսի 20-ից համալսարանականները նոր քարտերը ստանալու համար կարող են դիմել ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն:


Այն աշխատակիցները, որոնք մինչև հունիսի 30-ը չվերցնեն իրենց բժշկական ապահովագրության քարտերը, հուլիսի 1-ից չեն կարողանա օգտվել ապահովագրությունից. այն կդադարեցվի:


Հիշեցնենք, որ բժշկական ապահովագրության քարտերը ստանալու համար կարող եք դիմել ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 411 սենյակ, հեռ.՝ 010-55-46-12, 060-710-176, ներքին՝ 11-76 կամ 11-72):

Այլ նորություններ
ԵՊՀ ՃՇԳՐԻՏ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼ ՌԱՖԱՅԵԼ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ԵՊՀ ասիստենտ Ռաֆայել Բարխուդարյանը:
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Արթուր Իսրայելյանը: