28.09.2016 | 
Հասարակություն
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՕԳՆԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԿԱՌՈՒՑԵԼ ԿԱՐԻԵՐԱ
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՕԳՆԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԿԱՌՈՒՑԵԼ ԿԱՐԻԵՐԱ
Այսօր ԵՊՀ-ում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդատվություն ուսանողների համար:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը սկսում է ֆակուլտետային հանդիպում-խորհրդատվությունների շարք ուսանողների և շրջանավարտների հետ:

 

Հանդիպումների ընթացքում կենտրոնի մասնագետների կողմից ուսանողներին կներկայացվեն արդի աշխատաշուկայի հիմնական պահանջները, գործատուների կադրային քաղաքականությունը, գործատուին ճիշտ ներկայանալու տարբերակները, մրցունակ CV և մոտիվացիոն նամակ գրելու ձևերը:

 

«Մեր ունեցած տեղեկատվությունն ուսանողներին ավելի հասանելի դարձնելու համար մենք որոշեցինք նոր ձևաչափ մշակել, որը թույլ կտա տեղեկատվությունը տարածել հենց ուսանողների միջոցով՝ նրանց տրամադրելով թափուր աշխատատեղերի, դասընթացների, պրակտիկաների ու կամավորական աշխատանքների, ինչպես նաև մեր կենտրոնի կողմից առաջարկվող այլ ծառայությունների մասին ունեցած մեր ինֆորմացիան: Մեր խնդիրն է օգնել ուսանողներին կառուցել կարիերա»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

 

Կենտրոնի տնօրենը փաստեց նաև, որ հանդիպում-խորհրդատվությունները կանցկացվեն բոլոր ֆակուլտետների ուսանողների համար, և որ այս շարքը շարունակական բնույթ կունենա:

 

Այսօրվա հանդիպման ընթացքում, որին ներկա էին Ռոմանագերմանական բանասիրության, Հայ բանասիրության և Ռուս բանասիրության ֆակուլտետների ուսանողներ և շրջանավարտներ, Լիլիթ Հակոբյանը խորհուրդ տվեց պլանավորել հետագա քայլերը, ունենալ նպատակներ, որոնք հասանելի ու իրագործելի կլինեն, գտնել ճանապարհներ ու հասնել դրանց:

 

Բանախոսն ուսանողներին հորդորեց նաև ակտիվ լինել և ուսումնառության տարիներն ավելի արդյունավետ օգտագործել. «Երբ գործատուն ձեզնից աշխատանքային փորձ է պահանջում, հավատացնում եմ, որ դա աշխատանքային գրքույկը չէ, այլ այն բոլոր դասընթացները, պրակտիկաներն ու կամավորական աշխատանքները, որոնք անցել եք 4-6 տարիների ընթացքում»:

 

Հանդիպմանը ներկա էր նաև փորձագետ Նարեկ Մանասերյանը, ով խոսեց կամավորական աշխատանքներից, որոնց կարող են մասնակցել նաև ուսանողները:

 

Այլ նորություններ
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։