19.06.2018 | 
Ուսանողական
«ՖԻԶԻԿՈՍ» ԿԱՏՈՒՆ, ՈՐՆ ԱՊՐՈՒՄ Է ԵՊՀ-ՈՒՄ
«ՖԻԶԻԿՈՍ» ԿԱՏՈՒՆ, ՈՐՆ ԱՊՐՈՒՄ Է ԵՊՀ-ՈՒՄ
Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի դասախոս, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Վլադիմիր Ֆեոդորի Մորոզովն իր աշխատասենյակում պահում է տասնմեկամյա Մաթիլդա կատվին: Կատվի անունը «Փոքրիկը և Կառլսոնը» մուլտֆիլմից է: Ըստ Մորոզովի՝ Մաթիլդան ֆիզիկայից ավելի շատ գիտելիքներ ունի, քան որոշ ուսանողներ:

Մորոզովը պատմում է, որ կատվին առաջին անգամ հանդիպել են համալսարանից դուրս գալիս. «2007 թ.-ի հոկտեմբերին ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի աստիճաններին նստած էր փոքրիկ մի կատու, ով հետևեց իմ քայլերին: Ես չէի ընտրել իրեն, այլ ինքն ընտրեց ինձ և դարձավ իմ ընտանիքի անդամը»-, ոգևորությամբ պատմում է պրոֆեսորը: 

 

Մաթիլդայի խնամքով զբաղվում է ինչպես Մորոզովը, այնպես էլ ամբիոնի մյուս դասախոսներ: 

Նա հիշում է, որ կատուն երկու անգամ փորձել է փախչել, բայց երկար որոնումներից հետո կարողացել են գտնել. «Փախչում է այն դեպքում, երբ համալսարանում արձակուրդ է: Շատ մարդամոտ կատու է, աշխատասենյակ մտնողին գրկաբաց ընդունում է»-, կատակում է Մորոզովը:


Նա նշում է՝ Մաթիլդային սիրում են նաև ուսանողները, նրանք հաճախակի գալիս են կատվին տեսության: «Ես ուսանողներիս ասում եմ, որ եթե Մաթիլդայի չափ գիտելիքներ ունենաք, ապա բավական է, իսկ քննության ժամանակ էլ կատվիս հորդորում եմ՝ հանկարծ չհուշես»:


Մորոզովը կատվին դիմում է «իմ հոգի», «իմ հարազատ» փաղաքշական բառերով և վստահեցնում է, որ Մաթիլդայից հետո այլևս ուրիշ կատու չի պահելու: «Մաթիլդան միշտ ինձ հետ է, նա և՛ օգնում, և՛ խանգարում է ինձ, ինչպես բոլորը»,- հավելում է նա:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
«ԳԵԹ ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ ՓՈԽԵԼՆ ԱՐԴԵՆ ՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ Է». «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒ ՄՈՒԹ ԿՈՂՄԵՐԸ
Ես Վարդուհի Մարգարյանն եմ: Սովորել եմ ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետում և մասնակցել «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին ու աշխատել եմ որպես հատուկ մանկավարժ-հոգեբան Արմավիրի մարզի Վանանդի միջնակարգ դպրոցում:
#ԵՎՐԱՍԻԱ 2018. ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Սեպտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում անցկացվեց «Եվրասիա 2018» միջազգային երիտասարդական կրթական ֆորումը, որին մասնակցեց Ռուս բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ Աննա Խիզանցյանը: