11.05.2020 | 
Հասարակություն
ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Մայիսի 9-ը համաժողովրդական եռատոն է: Այդ օրը նշվում են Հայրենական պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձերը:

Մայիսը հայ ազգի համար խորհրդանշում է որպես հաղթանակների և ցնծությունների ամիս: Մայիսի 9-ը յուրաքանչյուր հայի համար սովորական ամսաթիվ կամ տոն չէ: Այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է, որ կրում է «Եռատոն» անունը:

 

Ավանդույթի համաձայն՝ մայիսյան տոնակատարություններից անմասն չի մնում նաև համալսարանը: ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկաններ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ այս տարի նույնպես ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել ԵՊՀ տարածքում գտնվող Հայրենական մեծ պատերազմին և Արցախյան գոյամարտին նվիրված հուշակոթողներին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին:

 

Քնար Միսակյան

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այլ նորություններ
«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-Ի ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական և Ուրուգվայի Հանրապետության համալսարանների միջև այսօր տեղի է ունեցել «Արցախյան հակամարտության ընկալման հիմնախնդիրների շուրջ» խորագրով քննարկում:
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ». ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՌՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործություների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության գիտական կոմիտեի աջակցությամբ նոյեմբերի 5-7-ը տեղի է ունեցել «Ցեղասպանությունը ժամանակակից աշխարհում. Ուսումնասիրման հեռանկարները և մարտահրավերները» եռօրյա միջազգային առցանց գիտաժողով: