15.07.2019 | 
Ուսանողական
ԵՊՀ-Ն ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ-Ն ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի ունեցավ Ֆարմացիայի ինստիտուտի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Ֆարմացիայի ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, շրջանավարտների ծնողները, ընկերներն ու հարազատները:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

Վերջինս շնորհավորեց շրջանավարտներին և հույս հայտնեց, որ նրանք արդարացնելու են դասախոսների սպասելիքները. «Ես բազմաթիվ զանգեր եմ ստանում, ինչը վկայում է, որ աշխատաշուկայում՝ դեղատնային ցանցերում և դեղագործական ընկերություններում, ոչ միայն մեր ինստիտուտն ավարտած շրջանավարտները, այլև ուսանողները մեծ պահանջարկ ունեն»:

Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց Ֆարմացիայի ինստիտուտի 25-ամյա պատմությանն ու գործունեությանը:

 

Շնորհավորական խոսքով հանդես եկան նաև Ֆարմացիայի ինստիտուտի ուսումնական աշխատանքների գծով  փոխտնօրեն Սամվել Վարդապետյանը և բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սեկոյանը:

 

Վերջիններս կարևորեցին ակադեմիկոս Աշոտ Սաղյանի կատարած աշխատանքներն ինստիտուտի զարգացման և կայացման գործում:

Շրջանավարտներին դիպլոմները հանձնեցին Աշոտ Սաղյանը և Սամվել Վարդապետյանը:

 

Շրջանավարտներից Արտյոմ Համբարձումյանը, որն այժմ աշխատում է իր մասնագիտությամբ, ուսանողական լավագույն տարիների համար շնորհակալ է ինչպես ոլորտի լավագույն մասնագետներին, որոնք դասավանդել են իրեն, այնպես էլ բազմաթիվ ուսանողական և գիտական ծրագրերին, որոնց մասնակցել է, ինչպես նաև եղել է ՈՒԽ-ի անդամ: 

Ավարտելուց հետո Արտյոմը դեղագործական ընկերություններում մենեջմենթով զբաղվելու նպատակ ունի:

 

Տեսանյութը՝ ստորև

 

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԱՇԽԱՐՀԱԳԵՏ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԱՐԽԻՎԱՅԻՆ ԿԱԴՐԵՐ ԵՊՀ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԻՑ
1960-ականներ. տեսանյութ այն մասին, թե ինչպես են ԵՊՀ տվյալ ուստարվա դիմորդները ծանոթանում ընդունելության քննությունների արդյունքներին: