16.07.2019 | 
Կրթություն
ԹՅՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԸ ՍԵՎԱՆԱՎԱՆՔՈՒՄ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԹՅՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԸ ՍԵՎԱՆԱՎԱՆՔՈՒՄ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Սևանավանքում:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը շնորհավորեց շրջանավարտներին նախ՝ 100-ամյա համալսարանի շրջանավարտ լինելու, հետո՝ արևելագիտության մագիստրոսի բարձր կոչմանն արժանանալու կապակցությամբ:



«Երբ 2 տարի առաջ բակալավրիատի դիպլոմները հանձնում էի ձեզ և շնորհավորում Գյումրիում՝ համալսարանի հիմնադիր շենքում, մաղթեցի, որ ձեզնից շատերը շարունակեն իրենց մասնագիտական ուղին: Դուք իրավամբ և արդեն նաև փաստաթղթով կարող եք կոչվել հայ արևելագետների գործը շարունակողներ: Ուրախ եմ նշել, որ ձեզնից շատերն արևելագիտության ոլորտում կայանալու կարևոր քայլեր են արել ու ունեն հիմք լավ արևելագետ, լավ մասնագետ կոչվելու համար: Արևելագիտությունն ուղեկցելու է ձեզ ողջ կյանքում՝ դառնալով ձեր կյանքի բաղկացուցիչ մասը»,- նշեց դեկանը:



Պրոֆեսոր Մելքոնյանը հավելեց, որ ուրախալի է Թյուրքագիտության ամբիոնի մագիստրատուրայում տեսնել մարդկանց, որոնք, ունենալով այլ մասնագիտությամբ բակալավրի աստիճան, որոշել են իրենց գիտելիքները զարգացնել ու համալրել թյուրքագիտության ոլորտում և երկու տարվա ընթացքում հաջողությամբ ինտեգրվել են մասնագիտական, ինչպես նաև ուսանողական մեծ ընտանիքում:

Մագիստրոսական դիպլոմները հանձնելու վայրը ֆակուլտետի դեկանը համարեց խորհրդանշական` մեր ունեցածը կարևորելու, պահպանելու և դրանով նաև ազգային ավելի մեծ իղձերին ու գաղափարներին հետամուտ լինելու տեսանկյունից:



Ռուբեն Մելքոնյանը նաև շնորհակալություն հայտնեց Թյուրքագիտության ամբիոնի դասախոսներին, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանին՝ կրթության գործում իրենց նվիրումի համար:

Ուսանողներն իրենց երախտիքի խոսքը հայտնեցին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին մասնագիտական բարձրորակ գիտելիքներ տալու, որպես արևելագետներ կայանալու ուղի հարթելու համար:

 

Այլ նորություններ
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ». ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Ռաուլ Վալլենբերգի անվան ինստիտուտի համագործակցության շրջանակում այսօր օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ անցկացվել է աշխատաժողով՝ նվիրված իրավաբանական կլինիկական կրթության զարգացմանը:
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ. ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ իրականացվող «Հաղորդավարական գործ և եթերային խոսքի մշակույթ» աշնանային դպրոցն այսօր ամփոփեց իր աշխատանքները: