18.07.2019 | 
Ուսանողական
ԵՊՀ-Ն ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԱՇԽԱՐՀԱԳԵՏ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ-Ն ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԱՇԽԱՐՀԱԳԵՏ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, փոխդեկան Սարգիս Քելյանը, ամբիոնների վարիչներ, դասախոսներ, շրջանավարտների ծնողներ և ընկերներ:

Բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:

Վերջինս շնորհավորեց շրջանավարտներին և նշեց, որ նրանք այսօրվանից համարվում են դասախոսների գործընկերները. «Դուք նոր կյանք եք մտնում և հնարավորություն ունեք կիրառելու ձեր ստացած գիտելիքները՝ այսկերպ նպաստելով երկրի և տնտեսության զարգացմանը»:

Դեկանի հավաստմամբ, ԵՊՀ-ն ուսանողներին ոչ միայն զինում է փորձով ու գիտելիքներով, այլև դառնում է քաղաքական մտքի զարգացման կենտրոն: 

«ԵՊՀ-ն ոչ միայն գիտական, այլև հասարակական-քաղաքական մտքի զարգացման կենտրոն է, կարևորագույն միջոցառումների նախաձեռնողն ու կազմակերպիչը»,- նշեց Մարատ Գրիգորյանը: 

Ողջույնի խոսքից հետո տեղի ունեցավ դիպլոմների հանձնումը:



Շրջանավարտներին դիպլոմները հանձնեցին ֆակուլտետի դեկանը և ամբիոնների վարիչները:

Ստելլա Հակոբյանն Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի բակալավրիատի շրջանավարտ է:

Ստելլան նպատակ ունի կրթությունը շարունակելու մագիստրատուրայում՝ խորացնելով տեսական և գործնական գիտելիքները:

Նա գերազանց է գնահատում չորս տարիների ընթացքում ստացած գիտելիքները, դասախոսների փոխանցած փորձն ու մասնագիտական հմտությունները:

 

«Հիանալի անձնակազմ, հրաշալի ընկերներ, որոնք ինձ աճելու և զարգանալու հնարավորություն են տվել»,- ամփոփեց Ստելլան:



 

Պատրաստեց Անգին Խաչատրյանը

 

Այլ նորություններ
ԱՐԽԻՎԱՅԻՆ ԿԱԴՐԵՐ ԵՊՀ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԻՑ
1960-ականներ. տեսանյութ այն մասին, թե ինչպես են ԵՊՀ տվյալ ուստարվա դիմորդները ծանոթանում ընդունելության քննությունների արդյունքներին:
ԵՊՀ-Ն ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի ունեցավ Ֆարմացիայի ինստիտուտի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: