22.12.2015 | 
Ուսանողական
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ՊԱՏՎՈԳՐԵՐ ՀԱՆՁՆԵՑԻՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ՊԱՏՎՈԳՐԵՐ ՀԱՆՁՆԵՑԻՆ
Ամառային վեցերորդ համահայկական խաղերի կազմակերպչական աշխատանքներին մասնակցած ԵՊՀ ուսանող-կամավորներն այսօր պատվոգրեր ստացան:

ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցած պատվոգրերի հանձնման արարողության մասնակցում էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռաշիդ Գալստյանը, աշխատակազմի գլխավոր մասնագետ Արթուր Սեդրակյանը, ինչպես նաև ԵՊՀ գիտական քարտուղար, դասախոս Մենուա Սողոմոնյանը:

 

Հյուրերին և ուսանողներին ողջունեց պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ով կարևորեց համալսարանականների ներգրավվումը կամավորական աշխատանքներում:

 

«Հպարտ ենք, որ երիտասարդ համալսարանականները ոգևորվածությամբ, բայց և միաժամանակ մեծ պատասխանատվությամբ մասնակցել են Համահայկական խաղերի կազմակերպչական աշխատանքներին: Պետք է նշեմ նաև, որ կամավորական աշխատանքները կարևոր և օգտակար են ուսանողների համար»,- նշեց պրոռեկտորը:

 

Ռաշիդ Գալստյանը նախ խոսեց համահայկական խաղերի մասին, այնուհետև անդրադարձավ ԵՊՀ ուսանող-կամավորների աշխատանքներին՝ բարձր գնահատելով երիտասարդների պատրաստակամությունը, ակտիվությունն ու նախաձեռնող լինելու հանգամանքը:

 

«Ուրախալի է, որ Մայր բուհի ղեկավարությունն արձագանքել է Համահայկական խաղերի կազմակերպչական աշխատանքներում աջակցություն ցուցաբերելու մեր կոչերին և տրամադրել ուսանող-կամավորների ցուցակները: Այսօր ամփոփելով աշխատանքները՝ հարկ է նշել, որ համալսարանականները բարձր են պահել Մայր բուհի պատիվը և գրեթե բոլոր գործընթացներում եղել առաջատարը»,- ասաց նախարարության ներկայացուցիչը:

 

Համահայկական խաղերի կազմակերպչական աշխատանքներին համալսարանականների մասնակցությունը ողջունեց նաև Մենուա Սողոմոնյանը. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարությանը, քանի որ համալսարանականների աշխատանքը հավուր պատշաճի գնահատվել և ներկայացվել է հանրությանը»:

 

Այնուհետև Ռաշիդ Գալստյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հավաստագրեր հանձնեց ԵՊՀ ուսանող-կամավորներին: 

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը:
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է». ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻ ԿԵՐՊԱՐՈՒՄ ՄԱՆԵ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ Է
21-ամյա Մանե Ծատուրյանն այն համալսարանականներից է, որի նպատակասլաց կերպարը, անկասկած, օրինակ կարող է ծառայել յուրաքանչյուր երիտասարդի համար: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Մանեն արդեն իսկ լուրջ ձեռքբերումներ ունի թե՛ ուսման մեջ, թե՛ կարիերայի ստեղծման գործընթացում, թե՛ հասարակական ոլորտում: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրանտը փայլուն ուսանող է, որն ապրում է ներհամալսարանական և հասարակական ակտիվ կյանքով: Դեռևս 1-ին կուրսից նա եղել է ՈՒԽ անդամ, կազմակերպել ու մասնակցել ուսանողական միջոցառումների՝ չմոռանալով կրթության ու առաջադիմության մասին: Մանեն նաև անվճար է սովորում և ստանում «Ջոն Կիրակոսյանի անվան» կրթաթոշակ: