30.11.2018 | 
Կրթություն
«ՉԻՆԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
«ՉԻՆԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն այսօր կազմակերպել էր հերթական դասընթացը` «Չինաստանի քաղաքականությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի միջուկային հիմնահարցի շուրջ» խորագրով:

Թեմայի   մասին   դասախոսություն   կարդաց   Չինաստան-Եվրասիաքաղաքական  և   ռազմավարական   հետազոտական   խորհրդի  ղեկավար,Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, «Չինաստանի«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և Հայաստանը» գրքիհեղինակ,  ք․գ․թ․ Մհեր Սահակյանը:

 

Բանախոսը   ներկայացրեց   Իրանի   միջուկային   հիմնախնդրի   ծագման պատմությունը,   միջուկային   ոլորտում   չին-իրանական համագործակցությունը,  պատմեց ՄԱԿ-ի   ԱԽ-ում   իրանական   հիմնահարցի շուրջ Չինաստանի վարած քաղաքականության մասին:


Դեռևս 1980-1988 թվականներին՝ Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ, Չինաստանն այն երկրներից էր, որն ակնհայտորեն զենք էր վաճառում Իրանին:

 

Ըստ բանախոսի՝ Չինաստանն Իրանի հարցում քաղաքական մի քանի հետաքրքրություն ունի: «Իհարկե այս հետաքրքրվածության ամենակարևոր պատճառներից մեկն Իրանի էներգետիկ պաշարներն են: Չինաստանի համար չափազանց կարևոր է նաև Իրանի կայունությունը, քանի որ աշխարհագրական դիրքի առումով Իրանը գտնվում է էներգետիկ հաղորդակցման սրտում»,-նշեց Մհեր Սահակյանը:

Այս ամենից զատ՝ Չինաստանի համար կարևոր է նաև, որ Իրանը լինի հզոր և զարգացած, քանի որ վերջինիս հզորությունը տարածաշրջանում հակադարձ համեմատական է Միացյալ Նահանգների ազդեցությանը:

2006 թվականին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Իրանի միջուկային հիմնահարցի շուրջ քննարկումներ սկսվեցին, որոնց արդյունքում բանաձևեր ընդունվեցին, որոնք պատժամիջոցներ էին սահմանում Իրանի նկատմամբ:

«Այդ բոլոր բանաձևերին էլ Չինաստանը կողմ է քվեարկել, քանի որ քննարկման սեղանին դրված էր Մերձավոր Արևելքում միջուկային անվտանգության խնդիրը: Չէր բացառվում, որ Իրանին միջուկային ազատություն տալու դեպքում առիթից կօգտվեին նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներ՝ Թուրքիան, Իրաքը և այլն,- ասում է բանախոսը և հավելում,- բայց միևնույն ժամանակ Չինաստանն ու Ռուսաստանը դեմ էին, որ այդ պատժամիջոցները տարածվեն Իրանի էներգետիկ ոլորտների վրա, քանի որ նշված ոլորտները վերջիններիս համար տնտեսական կարևորություն ունեն»: 

Չինաստանը   կարևոր   և   կառուցողական   դերակատարում ունեցավ 2015թ. հուլիսի 16-ին մի կողմից՝ Իրանի, իսկ մյուս կողմից` ԱՄՆ-ի,  Գերմանիայի, Մեծ  Բրիտանիայի,  Չինաստանի,  Ռուսաստանի  ու Ֆրանսիայի  կողմից   կնքած   «Գործողությունների  համատեղ համապարփակ ծրագրի» գործում։ Նույնիսկ   2018   մայիսի       8-ից   հետո   էլ,   երբ   ԱՄՆ-ը   դուրս   եկավ այդ ծրագրից Չինաստանը շարունակում է պաշտպանել կնքված պայմանագրը։ Չին ղեկավարները նշում են,   որ իրանական միջուկային հիմնախնդիրը պետք   է   լուծվի   միմիայն   դիվանագիտության,   ստորագրված պայմանագրի   և ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի   շրջանակներում։

 

Դասախոսության վերջում ներկաները բանախոսին հարցեր տվեցին:

Այլ նորություններ
ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ՝ «ՇՐՋՎԱԾ ԼՍԱՐԱՆՈՒՄ». ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ
ԵՊՀ աշխատակիցները դեկտեմբերի 3-ից 7-ը Շվեդիայի Լինշյոպինգի համալսարանում մասնակցել են «Ակտիվ ուսուցում շրջված լսարանում» վերապատրաստման դասընթացին:
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԿՈՌԵԳԻՈՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԼԱՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Բնության համաշխարհային հիմնադրամի կովկասյան մասնաճյուղը (WWF-Caucasus) դեկտեմբերի 3-7-ը Թբիլիսիում կազմակերպել էր Կովկասյան էկոռեգիոնի պահպանման պլանի վերանայման տարածաշրջանային հանդիպում, որին մասնացել են ԵՊՀ ներկայացուցիչները: