15.09.2017 | 
Հասարակություն
ԿՈՄԱՆԴՈՍ-ՎԱՐԴԱՆԱՆՔ. ՄԻԱՍԻՆ 10 ՏԱՐԻ
ԿՈՄԱՆԴՈՍ-ՎԱՐԴԱՆԱՆՔ. ՄԻԱՍԻՆ 10 ՏԱՐԻ
ԵՊՀ «Վարդնանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը նշեց լեգենդար Կոմանդոսի հետ համագործակցության 10-ամյակը:

Սեպտեմբերի 14-ին ԵՊՀ-ում վարդանանքցիները կրկին հյուրընկալել էին գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին, նրա զինակից ընկերներին, Արցախյան պատերազմի ազատամարտիկներին: Միջոցառմանը ներկա էին «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանը, զոհված զինծառայողների ծնողներ, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ, դպրոցականներ և ուրիշներ:

 

«Կոմանդոս-Վարդանանք. միասին 10 տարի» խորագրով հոբելյանական միջոցառման սկզբում ներկայացվեց Արկադի Տեր-Թադևոսյանի կենսագրության համառոտ ժամանակագրությունը: Այնուհետև անդրադարձ կատարվեց լեգենդար հրամանատարի մարտական անցած ուղուն, Արցախյան պատերազմին:

 

Միջոցառումը ուղեկցվում էր հայրենասիրական երգերի կատարումներով: Ներկա էին նաև «Վան» ազգագրական համույթի սաները՝ գեղարվեսատական ղեկավար Անդրանիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ցերեկույթի ընթացքում ցուցադրվեց տեսահոլովակ, որում հնարավորինս ամփոփված էին Արկադի Տեր-Թադևոսյանի և համալսարանականների համատեղ իրականացված ծրագրերը: 

  

10 տարի առաջ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը Արկադի Տեր-Թադևոսյանի հետ կնքել է փոխըմբռնման հուշագիր: Այդ ընթացքում համատեղ իրականացվել և իրականացվում են մի շարք հայրենանվեր ծրագրեր, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը միտված միջոցառումներ, որոնցից հատկապես առանձնացվում է «Միացյալ Հայաստան» ծրագիրը՝ ամենամյա ուխտագնացությունը դեպի Արցախ:

 

Այլ նորություններ
«ԱՌԱՅԺՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄՐ Է  ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐՈՒՄ». ԹՈՒՐՔԱԳԵՏ ԱՐԻ ՇԵՔԵՐՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում hուլիսի 9-ից մեկնարկել է ամառային դպրոցը, որի առաջարկած դասընթացների շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն բարելավվելու առօրյա-խոսակցական թուրքերենը, ինչպես նաև սովորելու օսմաներեն:
ԵՊՀ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՇԱՏ ՀԻՄՆԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ
Ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացնում ենք, թե ՀՀ կառավարության անդամներից քանի տոկոսն են կրթությունը ստացել ԵՊՀ-ում և որ ֆակուլտետներում: