12.01.2018 | 
Հասարակություն
ԿԹՈՂԱՐԿՎԻ «ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ» ՀՈՒՇԱԴՐԱՄ
ԿԹՈՂԱՐԿՎԻ «ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ» ՀՈՒՇԱԴՐԱՄ
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է մրցույթ «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» հուշադրամի էսքիզների ընտրության համար:

2019 թ.-ին Երևանի պետական համալսարանը կբոլորի հիմնադրման 100-րդ տարին: Մեկդարյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում Կենտրոնական բանկը 2019 թ.-ին նախատեսում է թողարկել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» հուշադրամներ:

 

Հուշադրամի էսքիզների դիմերեսի վրա պարտադիր հայերեն լեզվով պետք է նշված լինի  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» գրառումը, «1000 դրամ» (անվանական արժեքը) և թողարկման տարեթիվը՝ «2019»: Դարձերեսի պարտադիր տարրեր չկան:

 

Նշենք, որ հոբելյանական հուշադրամի ձևը կլոր է, տրամագիծը` 40,0 մմ: Էսքիզները կարող են ունենալ նաև գունային լուծումներ:

 

Մրցութային ընտրությունը կատարելու ժամանակ հնարավոր է, որ լավագույն ճանաչված էսքիզները (հուշադրամի դիմերեսի կամ դարձերեսի համար) կատարված լինեն տարբեր հեղինակների կողմից:

 

Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թ.-ի փետրվարի 1-ն է:  Հայտերի բացումը կիրականացվի փետրվարի 6-ին, իսկ արդյունքները կամփոփվեն փետրվարի 13-ին:

 

Հրապարակային մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

 

Հավելենք նաև, որ լավագույն ճանաչված յուրաքանչյուր կողմի (դիմերես կամ դարձերես) էսքիզի համար սահմանվում է 150.000 ՀՀ դրամ մրցանակային գումար:

 

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքից՝ www.cba.am: Հրապարակային մրցույթի մանրամասները տեղադրված են նաև ԵՊՀ պորտալի «Օրացույց» կայքում: 

Այլ նորություններ
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍՈՒՆԱԿ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ».ԳԵՐՄԱՆԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏ
ԵՊՀ լրագրող Անի Պողոսյանը Գերմանիայի Բունդեսթագում մասնակցել է IPS (Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ) ծրագրի կրթաթոշակակիրների համար կազմակերպված հանդիպմանը:
ԵՊՀ 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՄՈՒՏՔԸ ՓԱԿՎԵԼՈՒ Է
Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի, Ֆիզիկայի, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների մասնաշենքի գլխավոր մուտքը վաղվանից փակվելու է: