10.12.2018 | 
Կրթություն
ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԷԹԻԿԱՆ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԷԹԻԿԱՆ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Էթիկայի դպրոցն այսօր համատեղ կազմակերպել էին ինտերակտիվ դասախոսություն, որը վարում էր դպրոցի տնօրեն Գևորգ Մկրտչյանը:

Դասախոսության ընթացքում Գևորգ Մկրտչյանն ունկնդիրներին ծանոթացրեց հաղորդակցման հմտություններին, վարվելակերպի և գործնական էթիկետի ընդհանուր կանոններին, խոսեց էթիկայի և էթիկետի տարբերությունների, ինչպես նաև ճիշտ դիմելաձևերի և իմիջի մասին, որոնք ավելի են մեծացնում հաջողության հասնելու հավանականությունը:

 

Բանախոս Գևորգ Մկրտչյանն անդրադարձավ նաև ժեստերի լեզվին՝ բերելով գործածական օրինակներ:

 

Հանդիպման վերջում ավելի մանրամասն անդրադարձ կատարվեց, թե հաղորդակցման էթիկան ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության վրա:

 

Հանդիպման ընթացքում հնչեցին նաև մի շարք հարցեր, որոնց տրվեցին բովանդակալից ու համապարփակ պատասխաններ:

Այլ նորություններ
«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՆՔՆԻՐԱՑՄԱՆ ՃԻՇՏ ՈԼՈՐՏ ԳՏՆԵԼԸ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴԱՎԻԹ ԱՔԵԼՅԱՆ
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Աքելյանը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում բակալավրի կրթական ծրագրով հումանիտար գիտությունների ոլորտում զբաղեցրել է առաջին տեղը: ՀՀ ԿԳ նախարարի կողմից նա պարգևատրվել է հավաստագրով և միանվագ անվանական կրթաթոշակով:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐՔՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾՎԱԾ ՄԻՖԵՐԸ. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐԸ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆՆ ԷՐ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Պատերազմի դասեր. տեղեկատվական պատերազմ» խորագրով հանդիպում մեդիա փորձագետ, հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական հարցերի մասնագետ, «Razm.info» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի հետ: