ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի կողմից կազմակերպվող «Ֆիլինտելլեկտ» խաղն ավանդական բնույթ է կրում:
Ի տարբերություն ամեն տարվա ներֆակուլտետային պայքարի՝ այս տարի այն անցկացվեց ՀՀ տարբեր բուհերի միջև:
Հաղթանակի համար պայքարում էին Հայ-ռուսական, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանները:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Վարսենիկ Օհանյանը նշեց, որ պայմանավորված ԵՊՀ ՈՒԽ 25-ամյակի հոբելյանով՝ խաղը կազմակերպվել է նման մեծ ընդգրկմամբ:
Խաղը կազմված էր 3 փուլից:
Առաջին փուլում մասնակիցները պատասխանում էին հարցերին, երկրորդ փուլում հարցերին պատասխանելու համար սահմանված էր ժամանակացույց, իսկ երրորդ փուլում մասնակիցները պատասխանում էին հարցերին՝ ըստ ընտրած ոլորտների՝ պատմություն, մշակույթ, կինո:
Խաղն անցկացվեց թեժ պայքարում: Առավելագույն միավորներ հավաքած թիմերն անցան եզրափակիչ, որի արդյունքում 34 միավոր հավաքեց Հայ-ռուսական համալսարանը, 27 միավոր՝ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, իսկ 25 միավոր՝ ԵՊՀ-ն:
Հաղթող թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով: