19.04.2017 | 
Մշակույթ
ՀԱՄԵՐԳԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՖՐԱՆԿՈՖՈՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՆ
ՀԱՄԵՐԳԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՖՐԱՆԿՈՖՈՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՆ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնը Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի հետ նախաձեռնել էր արդեն ավանդույթ դարձած համերգային ծրագիրը:

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառմանը, որն այս տարի նվիրված էր հայ-շվեյցարական դիվանագիտական կապերի հաստատման 25-ամյակին, ներկա էր նաև ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը:

 

Մինչ Մշակույթի կենտրոն այցելելը դեսպանին հյուրընկալեց ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով շնորհակալություն հայտնեց հյուրին այցելության և միջոցառմանը աջակցելու համար:

 

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, դեսպանատան աշխատակիցներ:

 

«Հայաստանում և մասնավորապես ԵՊՀ-ում Ֆրանկոֆոնիայի շրջանակում իրականացվող միջոցառումները նոր թափ են ստանում, ինչն ուրախալի է, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիների ընթացքում ֆրանկոֆոն մշակույթով հետաքրքրվողների թիվը բավականին նվազել է»,- նշեց ռեկտորը և հավելեց, որ Մայր բուհում իրականացվող միջոցառումները շարունական բնույթ են կրելու:

 

Լուկաս Գասսերն էլ հավելեց, որ շնորհակալ է ԵՊՀ ղեկավարությանը, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչներին ֆրանկոֆոն ընտանիքի անդամ Շվեյցարիային անդրադառնալու համար և պատրաստակամ է աջակցել նմանաբնույթ միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը:

 

Այնուհետև ԵՊՀ մշակույթի կենտրոնում հյուրերին ողջունեց պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը. «Արդեն ութ տարի է, ինչ Մայր բուհում կազմակերպվում են Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ՝ ձևավորելով շատ գեղեցիկ մի ավանդույթ: Վստահ եմ, որ ավանդույթը չի խախտվի, իսկ մյուս տարի ԵՊՀ-ն հանդես կգա նոր ու հետաքրքիր գաղափարներով»:

 

 

Ելույթներից հետո ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները խոսեցին ՀՀ-ում ֆրանկոֆոն մշակույթի տարածման ու զարգացման մասին, ինչպես նաև ֆրանսերեն լեզվով կատարեցին մի շարք սիրված ու հայտնի երգեր:

 

«Ֆրանկոֆոնիայի շրջանակում իրականացվող միջոցառումներից Մայր բուհն անմասն չի մնում, իսկ Մշակույթի կենտրոնն էլ յուրաքանչյուր տարի փորձում է նոր ձևաչափով ներկայանալ հանդիսատեսին: Հիրավի, մեր միջոցառումները նոր թափ են ստանցել ու լայն տարածում գտել, այդ է վկայում այսօր դահլիճում այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ներկայությունը»,- ամփոփեց Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

Այլ նորություններ
ԵՐԴՎԵՑԻՆ, ՈՐ ԲԱՐՁՐ ԵՆ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՈՒՍԱՆՈՂԻ ԲԱՐՁՐ ԿՈՉՈՒՄԸ
Սեպտեմբերի 19-ին Մայր բուհի կենտրոնական մասնաշենքի բակում տեղի ունեցավ ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը, որն այս տարի նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏԻ ԾԱՎԱԼԱՅԻՆ ԳՈԲԵԼԵՆՆԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Սեպտեմբերի 5-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գոբելենի վարպետության դաս, որը վարեց Հայաստանի և Ռուսաստանի ժողովրդական վարպետ Յուրի Հովսեփյանը: