27.11.2017 | 
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՄԵԾ ԵՐԳԱՀԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՄԵԾ ԵՐԳԱՀԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳԻՆ
Նոյեմբերի 25-ին Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ երգահան Ալեքսեյ Հեքիմյանի 90-ամյակին նվիրված համերգ, որին մասնակցեցին նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:

Միջոցառումը կազմակերպվել էր «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի կողմից:

 

«Արդեն երկար տարիներ է, ինչ մենք աշխատում ենք ուսանողների հետ: Նմանօրինակ միջոցառումներ հաճախակի են կազմակերպվում: Մեր նպատակն է ներգրավել ոչ միայն Կոնսերվատորիայի, այլև մյուս բուհերի երգող ուսանողներին»,- նշեց «Հարմոնիա» կենտրոնի տնօրեն Աիդա Հարությունյանը և հավելեց, որ շատ ուրախ է, երբ տեսնում է, որ ուսանողները հաճույքով են երգում և ընկալում Ալեքսեյ Հեքիմյանի ստեղծագործությունները:

 

«Ինձ համար շատ հաճելի է գտնվել այսպիսի բեմում, քանզի ամեն անգամ չէ, որ այսպիսի մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործություններ կատարելու հնարավորություն ես ստանում»,- նշեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի սան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Մարի Արշակյանը:

 

Համերգի ընթացքում իրենց ելույթներով հանդես եկան Մշակույթի կենտրոնի երգչախումբը և մեներգիչները: Համերգային ծրագրին մասնակցում էին նաև Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի սաները, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները և ուրիշներ: 

 

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Անի Քոչարյանը համերգին ներկայացավ «Ղարաբաղ» երգով: « Շատ մեծ պատասխանատվություն է ելույթ ունենալ Ալեքսեյ Հեքիմյանի 90-ամյակին նվիրված համերգին: Նա հայ դասական կոմպոզիտորներից լավագույններից է, ում ստեղծագործությունները ես շատ եմ սիրում»,- ասում է Անի Քոչարյանը:

Համերգային ծրագրի մասնակիցները ստացան շնորհակալագրեր:

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսեյ Հեքիմյանի ստեղծագործություններից առավել հայտնի են «Գարուն է գալիս», «Բարի արագիլ», «Կռունկ, բարով դառնաս», «Երգի՛ր ինձ համար», «Ղարաբաղի եղնիկ», «Իմ Հայաստան», «Ղարաբաղ» երգերը:

Այլ նորություններ
«ԵՊՀ-Ն ՍՈՎՈՐԵՑՐԵԼ Է ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ». ԳԱՅԱՆԵ ԼԱԼԱՅԱՆ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող Գայանե Լալայանը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար գիտությունների ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով հաղթողներից է: Գայանեի հետ զրույցի առանցքում ուսանողական տարիներից գիտական գործունեություն ծավալելու և վերապատրաստման միջազգային դասընթացների մասնակցելու կարևորությունն է:
«ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԳՐԱՎԱԿԱՆՆ ԵՆ». ՆԱՐԵ ՇԱԼՈՒՆՑ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Նարե Շալունցը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով երկրորդ տեղի մրցանակակիր է: Նարեի հետ զրուցել ենք ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ուսանողական տարիներից գիտական գործունեություն ծավալելու կարևորության և այլ թեմաների շուրջ: