14.05.2019 | 
Գիտություն
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՈՒԳԸ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՈՒԳԸ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝  ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողով:

Գիտաժողովը կազմակերպել էր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն:

Մայիսի 14-16-ն անցկացվող գիտաժողովի ընթացքում ԵՊՀ-ի , ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանների (ԵՊԼՀ), Գավառի պետական համալսարանի ուսանողները հանդես կգան զեկուցումներով:

 

Զեկուցումներն ընդգրկում  են հայոց լեզու, լեզվաբանություն ու գրականություն մասնագիտացումներով սովորող ուսանողների  հետաքրքրության շրջանակը:

 

Գիտաժողովին ներկա էին Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ամբիոնի դասախոսներ և ուսանողներ:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը:

 

Վերջինս ողջունեց գիտական նստաշրջանին մասնակցող ուսանողներին և մաղթեց արդյունավետ աշխատանք. « Գիտության ասպարեզն անհատակ օվկիանոս է, ուստի համարձակ, որոնող ու հաղթող եղեք»,- գիտաժողովի մասնակիցներին կոչ արեց դեկանը: 

 

Մեզ հետ զրույցում Հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Սամվել Եղիազարյանը նշեց, որ գիտաժողովն իր բնույթով միջահամալսարանական է, քանի որ ընդգրկում է ՀՀ մի շարք բուհեր: «Այսօրինակ գիտաժողովներն ուսանողների ինքնադրսևորման և զարգացման լավագույն ճանապարհներից մեկն են»,- նշեց Ս. Եղիազարյանը:

 

Բացման արարողությունից հետո ուսանողները հանդես եկան զեկուցումներով:

 

Տեղեկացնենք, որ գիտաշրջանի փակման հանդիսավոր արարողությունը և  հավաստագրերի հանձնումը տեղի կունենա մայիսի 16-ին:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄ, ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ. ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի ամենամյա գիտաժողովը, որի ժամանակ հնչել են զեկուցումներ` նվիրված արդիականություն ունեցող իրավագիտական հիմնահարցերին:
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը: