04.12.2018 | 
Կրթություն
ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՌՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՌՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ պատմության, աստվածաբանության, արևելագիտության ֆակուլտետների և հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ հանրապետական եռօրյա գիտաժողովի բացման արարողությունը։

Գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավորություն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները:

Միջոցառման սկզբում Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահագն Հակոբյանը ողջունեց ներկաներին և խոսեց նմանաբնույթ գիտաժողովներ իրականացնելու կարևորության մասին. «Մենք հաճախ ունենում ենք տեսական գերազանց գիտելիքներ ունեցող ուսանողներ, որոնք գործնականում չեն կարողանում գրել հոդվածներ կամ թեզիսներ։ Սա խորհրդային շրջանից մեզ մնացած ժառանգություն է։ Նմանօրինակ գիտաժողովների միջոցով մենք փորձում ենք ուսանողներին ներգրավել հետազոտական աշխատանքներում, ծանոթացնել գիտական աշխատանք գրելու նրբություններին»։

Պարոն Հակոբյանը ներկաներին բացատրեց, թե ինչ կարգով են ընտրվել գիտաժողովին ներկայացվող գիտական աշխատանքները, ինչպես նաև տեղեկացրեց, որ շուտով ավելի մանրամասն կիրազեկեն սեղմագրեր գրելու կարգի մասին։

Գիտաժողովին առաջինը զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիտաշխատող Հարություն Խուդանյանը, որը խոսեց Նոր ասորեստանյան թագավորության և Ք.ա. 9-րդ դարի առաջին կեսերին Վերին Տիգրիսի ավազանում նրա ռազմաքաղաքական ձեռնարկումների մասին։

Պատմաբանի օրվան նվիրված երիտասարդական հանրապետական եռօրյա գիտաժողովի առաջին օրը զեկուցումներ կարդացին ոչ միայն համալսարանականներ, այլև Հայ-ռուսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ Ժաննա Թադևոսյանն ու Գյումրու թիվ 6 հիմն. դպրոցի պատմության ուսուցչուհի Թամարա Կարապետյանը։

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ՝ «ՇՐՋՎԱԾ ԼՍԱՐԱՆՈՒՄ». ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ
ԵՊՀ աշխատակիցները դեկտեմբերի 3-ից 7-ը Շվեդիայի Լինշյոպինգի համալսարանում մասնակցել են «Ակտիվ ուսուցում շրջված լսարանում» վերապատրաստման դասընթացին:
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԿՈՌԵԳԻՈՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԼԱՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Բնության համաշխարհային հիմնադրամի կովկասյան մասնաճյուղը (WWF-Caucasus) դեկտեմբերի 3-7-ը Թբիլիսիում կազմակերպել էր Կովկասյան էկոռեգիոնի պահպանման պլանի վերանայման տարածաշրջանային հանդիպում, որին մասնացել են ԵՊՀ ներկայացուցիչները: