18.06.2019 | 
ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ «CONTROLLABILITY OF DYNAMICAL SYSTEMS» («ԴԻՆԱՄԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ») ԳԻՐՔԸ՝ ՆՎԵՐ ԵՊՀ-ԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ «CONTROLLABILITY OF DYNAMICAL SYSTEMS» («ԴԻՆԱՄԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ») ԳԻՐՔԸ՝ ՆՎԵՐ ԵՊՀ-ԻՆ
ՀՀ նախագահի նստավայրում հունիսի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մրցանակների հանձնման արարողությունը:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, բնական գիտությունների զարգացման, տեխնիկական գիտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների, արվեստի, բժշկագիտության, ֆիզիկայի, գրականության, դասական երաժշտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի համահիմնադիր, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը:

Նախագահի մրցանակին են արժանացել նաև «Controllability of Dynamical Systems» («Դինամիկ համակարգերի վերահսկում») գրքի հեղինակ Արա Ավետիսյանն ու համահեղինակ Ասատուր Խուրշուդյանը:

 



ԵՊՀ-ում այսօր Ասատուր Խուրշուդյանին հյուրընկալել են համալսարանի ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանն ու Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը: Գրքի համահեղինակը համալսարանին նվիրեց իրենց հրատարակած գրքի երկու օրինակ:



Մեզ հետ զրույցում ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի աշխատակից Ա. Խուրշուդյանը նշեց, որ հավանաբար լույս կտեսնի գրքի երկրորդ հատորը ևս, սակայն ժամկետների մասին ոչինչ ասել չի կարող:



Նշենք, որ «Controllability of Dynamical Systems» գրքի հեղինակ, գիտական և քաղաքական գործիչ Արա Ավետիսյանը որպես հրավիրյալ դասախոս աշխատում է Երևանի պետական համալսարանի մեխանիկայի ամբիոնում: