12.10.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՄՇԱԿԵԼ ԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՄՇԱԿԵԼ ԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Արևելք-Արևմուտք ինստիտուտի համագործակցության արդյունքում Արդարադատության ակադեմիայում իրականացվել է դասընթացավարների վերապատրաստումների ու աշխատանքային հանդիպումների շարք:

Դասընթացավարների վերապատրաստումների և աշխատանքային հանդիպումների շարքն իրականացվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Արդարադատության ակադեմիայի միջև հաստատված սերտ համագործակցության շրջանակում: Այն անցկացվել է Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) բյուրոյի աջակցությամբ:

 

 

Միջոցառմանը մասնակցել են ԹՊԻՀ տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը, ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ տարբեր ատյանների դատարանների դատավորներ, դատախազներ, քննիչներ, ազգային և միջազգային փորձագետներ:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ասաց, որ իրականացված դասընթացները հիմնված են եղել ֆակուլտետի դասախոսների և Արևելք-Արևմուտք ինստիտուտի փորձագետների կողմից մշակված մոդուլների հիման վրա, որոնք վերաբերում են անմեղության կանխավարկածի, էլեկտրոնային ապացույցների, ապօրինի ճանապարհով ստացված գույքի բռնագանձման հիմնախնդիրներին, կիբեռհանցագործությունների, ապօրինի հարստացման գործերի քննության առանձնահատկություններին:

 

 

Գագիկ Ղազինյանը փաստեց, որ նշված մոդուլները ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կողմից ՀՀ արդարադատության ակադեմիայի համար նախկինում մշակված կրթական դասընթացների շարքի շարունակությունն են՝ ուղղված ՀՀ դատական համակարգի և իրավապահ մարմինների աշխատակիցների գիտելիքների ու հմտությունների շարունակական կատարելագործմանը, որոնք ստեղծվել էին Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) բյուրոյի աջակցությամբ:  

Այլ նորություններ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Հայ-չինական համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Չինաստան և Հայաստան. կառավարում և բարձրորակ համագործակցություն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում» խորագրով առցանց գիտաժողովը:
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր «Միջազգային իրավական գործընթացներն Արցախի հակամարտության շուրջ» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, իրավ. գիտ. թեկնածու Եղիշե Կիրակոսյանը: