18.03.2022 | 
Հասարակություն
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ՅՈՒՆԻՔԻՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ՅՈՒՆԻՔԻՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Յունիքիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Վրեժ Օհանյանն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ միավորելու երկու կառույցների ներուժը քիմիայի տարբեր ուղղություններով համատեղ ուսումնական ու գիտահետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման համար:

Ըստ համագործակցության նոր համաձայնագրի՝ երկու կառույցներն այսուհետ միավորելու են ջանքերը՝ կենցաղային քիմիայի, քիմիայի և այլ ոլորտներում իրականացնելու բակալավրական և մագիստրոսական համատեղ ծրագրեր, ստեղծելու ուսումնալաբորատոր և ուսումնամեթոդական բազաներ,  լաբորատորիաներ, փոխանցելու մասնագիտական գիտելիքներ, ունակություններ և հմտություններ:

 

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, Քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Արմեն Մարտիրյանը, ամբիոնի գիտաշխատող Վլադիմիր Վարդապետյանը և ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Արթուր Նիգարյանը:

 

 

Հովհաննես Հովհաննիսյանը նշեց համաձայնագրով սահմանված դրույթներն ամբողջ ծավալով կյանքի կոչելու կարևորությունը՝ ընդգծելով, որ այսօրվա զարգացող աշխարհում իրապես որակյալ մասնագետներ ունենալու համար գործարար աշխարհը պետք է մասնակից դառնա կրթական գործընթացին:

 

Ըստ ռեկտորի՝ քիմիան այն ոլորտն է, որի զարգացումը շատ կարևոր է մեր երկրի համար, և որ հաստատված համագործակցությունը նպաստելու է էլ ավելի որակյալ կադրերի պատրաստմանն ու գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը:

 

Վրեժ Օհանյանի խոսքով, ընկերությունը և Քիմիայի ֆակուլտետը վաղուց են համագործակցում մի շարք ուղղություններով: Ըստ նրա՝ այս համաձայնագրով նոր ծրագրերի իրագործման և գիտական ձեռքբերումները գործնականում կիրառելու հնարավորություններ կբացվեն:

 

 

Կարինե Նազարյանի խոսքով, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր պատրաստելու գործում ֆակուլտետի գործունեությունն  առավել արդյունավետ կդառնա բուհի և ընկերության միջև հաստատված համագործակցությամբ:

 

Տեղեկացնենք, որ նախատեսվում է նաև «Յունիքիմ» ընկերության հետ նոր լաբորատորիայի ստեղծում, որը հնարավորություն կտա նպաստելու քիմիական արտադրության տարբեր ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, նոր տեխնոլոգիաների մշակմանը, վերլուծությունների իրականացմանը, հումքի տեխնիկական ցուցանիշների որոշմանը, որակի գնահատմանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «Ի՞ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) տեղի ունեցած միջոցառման ժամանակ ծավալվեցին Հայկական սփյուռքին առնչվող առանցքային թեմաների վերաբերյալ քննարկումներ։