16.11.2017 | 
Կրթություն
ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԳՐԱՆՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ
ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԳՐԱՆՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ամփոփվեց «Հաղորդակցությունից համագործակցություն» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 8-10-ը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու Բանկային կառավարման դպրոցի համագործակցության շրջանակում իրականացվել է եռօրյա սեմինար-դասընթաց, որի նպատակն էր մասնակիցներին փոխանցել արդյունավետ հաղորդակցման հմտություններ, սովորեցնել կառավարել սթրեսը և թե ինչպես դառնալ լավագույն թեկնածուն գործատուների համար:

 

Այսօր՝ սեմինար-դասընթացի ամփոփման ժամանակ, այն ուսանողները, ովքեր 3 օրերին մասնակցել են դասընթացին, ակտիվություն են ցուցաբերել և վերջում հաջողությամբ հանձնել են առաջադրված թեստը, Բանկային կառավարման դպրոցի տնօրեն և դասընթացի բանախոս Վարդուհի Հարությունյանի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանի կողմից ստացան հավաստագրեր:

 

Բացի այդ՝ ինչպես դասընթացի առաջին օրը խոստացել էր Վարդուհի Հարությունյանը, առաջադրված թեստը հաջողությամբ հաղթահարած և ամենաբարձր միավորներ հավաքած ուսանողները ստացան HR միջազգային սեմինարին մասնակցության վճարի 100%, 50%  և 25% զեղչի կտրոններ:

 

Համաձայն արդյունքների՝ թեստի 93% արդյունքով 25% զեղչի կտրոնին արժանացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Մարիամ Առուստամյանը, թեստի 95% գրանցած արդյունքներով 50% զեղչի կտրոն ստացան Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիներ Վարդուհի Մկրտչյանը և Լիդա Սարգսյանը, իսկ 98% արդյունքով միջազգային սեմինարին ավճար մասնակցության հնարավորություն ստացավ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Մարինե Երեմյանը:

 

 

Այլ նորություններ
ԱՊԱԳԱ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար վարպետության դաս անցկացրեց Վրաստանի համաժամանակյա (синхрон) թարգմանիչների (գիտաժողովային) միության հիմնադիր Գոգա Ասկուրավան:
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷՐ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց հայաստանյան բուհերի ուսանողական կառույցների և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: