08.05.2018 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ՈՒ ՖՐԱՆՇ-ԿՈՄՏԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ՃՇԳՐԻՏ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ-Ն ՈՒ ՖՐԱՆՇ-ԿՈՄՏԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ՃՇԳՐԻՏ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Այսօր ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում համագործակցության հուշագիր ստորագրվեց Մայր բուհի և Բուրգունդիա Ֆրանշ-Կոմտե համալսարանի միջև:

Ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալեց Բուրգունդիա Ֆրանշ-Կոմտե համալսարանի պատվիրակությանը, որը ղեկավարում էր արտասահմանյան բուհի նախագահ Նիկոլա Շեյլեն: Պատվիրակության կազմում էին նաև պրոֆեսոր Քլաուդ Լերոյը, Կրթության միջազգայնացման ծրագրերի ղեկավար Եվգենիա Փաշայան-Լերոյը:

 

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտորներ Ալեքսանդր Գրիգորյանն ու Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ինչպես նաև բնագիտական թևի ֆակուլտետների դեկաններ Վահրամ Դումանյանը, Էմիլ Գևորգյանը, Տարիել Ղոչիկյանը, Ռոլանդ Ավագյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար Սամվել Շուքուրյանը:

 

Ա. Սիմոնյանը հյուրերին ներկայացրեց ԵՊՀ ուսումնագիտական գործունեությունը, միջազգային համագործակցությունը, ինչպես նաև բուհի զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները:

 

«Մենք կարևորում ենք միջազգային համագործակցության և արտասահմանյան հեղինակավոր բուհերի հետ գիտական կապերի ընդլայնումը: Վստահ եմ, որ այսօր ձեռք բերված համաձայնությունները թղթի վրա չեն մնա և համատեղ ջանքերով կյանքի կկոչվեն»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:

 

Տեխնիկական և բնական գիտությունների ուղղվածություն ունեցող Ֆրանշ-Կոմտե համալսարանի նախագահ Նիկոլա Շեյլեն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նույնպես հակիրճ ներկայացրեց ֆրանսիական բուհի կառուցվածքը, ուսումնական գործընթացի մեթոդաբանությունը, գիտահետազոտական ուղղվածությունը, միջազգային համագործակցությունը՝ հատկապես կարևորելով ԵՊՀ-ի հետ փոխգործակցությունը:

 

«Ֆրանշ-Կոմտե համալսարանը զարգացման կարևորագույն փուլում գտնվում՝ անընդհատ կատարելագործվելով և կրթական ու գիտական ծրագրերը հարմարեցնելով ժամանակի մարտահրավերներն»,- ասաց Նիկոլա Շեյլեն և հավելեց, որ Ֆրանշ-Կոմտե համալսարանում փայլուն հայ ուսանողներ կան, ովքեր բարձր են պահում Մայր բուհի հեղինակությունը:

 

Այնուհետև համալսարանականներն արտասահմանցի գործընկերներին ներկայացրին միջազգային կրթական կառույցների և նախագծերի շրջանակում իրականացված հաջողված ծրագրերը:

 

Հանդիպումից հետո կողմերը հուշանվերներ փոխանակեցին և նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին ակտիվացնել գործնական քայլերը համատեղ կոնկրետ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:

Այլ նորություններ
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ՝ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ 6 ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐՈՎ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ռեկտոր Արամ Սիմոնյանի նախագահությամբ կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը:
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐ ԺԱՆ-ՊՈԼ ԴԸ ԳՈԴՄԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՊՀ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտոր Ժան-Պոլ դը Գոդմարին: