30.08.2017 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ-Ն ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Այսօր ԵՊՀ-ն և Իրանի Իսլամական Հանրապետության Փայամ-ե Նուր համալսարանը տեխնիկական և գիտահետազոտական համագործակցությունների փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը և Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

 

Ձեռք բերած փոխհամագործակցության համաձայն՝ բուհերը զարգացնելու են գիտատեխնիկական և կրթական համագործակցությունը, որի շրջանակում կկազմակերպվեն դասախոսություններ և հետազոտական աշխատանքներ գիտական պատվիրակությունների, հետազոտողների, մասնագետների, ուսանողների և դասախոսների համար, կապահովվի նրանց մասնակցությունը երկու համալսարաններում կազմակերպվող միջազգային գիտաժողովներին, կկազմակերպվեն գիտահետազոտական ցուցահանդեսներ, սեմինարներ, գիտաժողովներ և վերապատրաստման դասընթացներ:

 

Բացի այդ՝ երկու բուհերը համաձայնություն են ձեռք բերել ԵՊՀ-ում ստեղծել հնարավորություն Փայամ-ե Նուր համալսարանի մասնաճյուղ բացելու համար՝ համաձայն երկու երկրների կրթության նախարարությունների օրենքների և կանոնների:

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵՑ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ Ուրալի դաշնային համալսարանի պատվիրակության հանդիպումը Մայր բուհի սոցիոլոգիայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, կենսաբանության ֆակուլտետների դեկանների հետ:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻՑ
Այսօր ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը հյուրընկալել էր Ազգերի բարեկամության ռուսաստանյան համալսարանի պատվիրակությանը: