02.05.2019 | 
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՈՒՀՈՒ՝ «ՄԱՐՏԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ» ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ ԳՐՎԱԾ ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ԷՍՍԵՆ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է ԳԵՐԱԶԱՆՑ
ՈՒՍԱՆՈՂՈՒՀՈՒ՝ «ՄԱՐՏԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ» ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ ԳՐՎԱԾ ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ԷՍՍԵՆ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է ԳԵՐԱԶԱՆՑ
Ամերիկայի Կլարկսվիլ քաղաքի բնակչուհի Էլիսոն Հարեթն Օստին Պինի պետական համալսարանում ուսումնասիրել է հաղորդակցության տեսություն։ Ապրիլի վերջում դասախոսն ուսանողներին հանձնարարել է գրել էսսե որևէ ֆիլմի մասին։

Էլիսոնն ընտրել է «Մարտական ակումբ» ֆիլմը, բայց սովորական մի քանի էջանոց էսսեի փոխարեն բավարարվել է մեկ նախադասությամբ. «Մարտական ակումբի առաջին օրենքն է ոչ մեկին չասել մարտական ակումբի մասին»։

Էլիսոնը, թյուրիմացություններից խուսափելու համար, իր աշխատանքի վերջում գրել է. «Սա է ամենը։ Սա է իմ էսսեն»։



Էլիսոնն աշխատանքը պետք է հանձներ էլեկտրոնային տարբերակով։ Այն ուղարկելիս նա թողել է ևս մեկ բացատրություն.

«Ես ստացա հնարավորություն և օգտագործեցի այն։ Չեմ կարող ասել, որ զղջում եմ, որովհետև ստած կլինեմ։ Հպարտանո՞ւմ եմ արդյոք ինձնով։ Այո՛»։



Ինչպես գրում է Medialeaks-ը, դասախոսը, ըստ էության, հումորի շատ լավ զգացում է ունեցել և աշխատանքը գնահատել է գերազանց։

 


Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀՆԱՏԻՊ ԳՐՔԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՎ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ  ՇԱԲԱԹԸ
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում ԵՊՀ դասախոսների և ուսանողների ձեռագործ աշխատանքների և ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանի գեղանկարների ցուցահանդեսով այսօր մեկնարկեց ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: