28.11.2018 | 
Հասարակություն
ԲԼՈՔՉԵՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌՕՐՅԱ
ԲԼՈՔՉԵՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌՕՐՅԱ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Բլոքչեյն թեքնոլոջիզ քորփորեյշն» ընկերության հետ այսօր կազմակերպել էր «Crypto Breaks the Borders» խորագրով դասընթաց:

Դասընթաց-սեմինարի  նպատակն էր Հայաստանում զարգացնել բլոքչեյն ոլորտի նորարական տեխնոլոգիաները:

Սեմինար-դասընթացը վարում էր  ոլորտի փորձառու մասնագետ Փիթեր Միկկելսենը:

 

 

Վերջինս սեմինարի ընթացքում ներկայացրեց կրիպտոարժույթների ստեղծման և զարգացման պատմությունը, ինչպես նաև բլոքչեյն տեխնոլոգիաների հետ ունեցած կապը:

«Կրիպտոարժույթը վճարային միջոց է, որն ունի  ապակենտրոնացված հաշվառում  և պարունակում է գաղտնագրված տեղեկություն, այն հնարավոր չէ կրկնօրինակել, այստեղից էլ առաջացել է վերջինիս  «կրիպտո» անվանումը»,- ներկայացրեց  բանախոսը:

Բլոքչեյնն իրենից ներկայացնում է բլոկների հավաքածու, որտեղ ամեն մի բլոկ կապված է նախորդի հետ և պաշտպանված է ինտերնետային «հարձակումներից»։

Բլոքչեյն  տեխնոլոգիաները, որոնք ի սկզբանե ստեղծվել էին կրիպտոարժույթները ղեկավարելու համար, ժամանակի ընթացքում ընդլայնել են  իրենց   գործունեության ոլորտը:

Այժմ բլոքչեյն տեխնոլոգիաներն օգտագործվում ենք նաև  վճարումների, դրամական փոխանցումների համակարգերում, ինչպես նաև բժշկական տարբեր ծառայությունների մատուցման բնագավառներում:

 

Մեզ հետ զրույցում «Բլոքչեյն թեքնոլոջիզ  քորփորեյշն» ընկերության գործադիր օգնական  Էլեն Միքայելյանը նշեց, որ իրենց ընկերության համար առաջնահերթ է արդյունավետ համագործակցություն սկսել համալսարանների հետ, քանի որ նախատեսում են բացել նաև բլոքչեյն կենտրոններ:

«Մեզ համար հատկանշական է այն, որ հնարավորություն ունենք նմանաօրինակ սեմինար անցկացնել ԵՊՀ-ում, քանի որ այստեղ առկա մասնագիտություններն ու մասնագիտացումները հնարավորություն են տալիս բլոքչեյնն ուսումնասիրել և կիրառել ամենատարբեր ոլորտներում»,- ասաց Էլեն Միքայելյանը:

Սեմինարի վերջում ուսանողները հնարավորություն ունեցան  թեմային վերաբերող հարցեր տալ, ինչպես նաև արտահայտել սեփական մտքերը և գաղափարները:

Անի Պողոսյան

Այլ նորություններ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՆՉԵՎ ՕՐՍ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ
Ֆակուլտետի անցյալի փակ դռները կօգնի բացել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր դասախոս Գևորգ Ղուշչյանը:
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ 200-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառում: