19.03.2019 | 
Հասարակություն
ԱՄՆ-Ի ՍԱՆ ԽՈՍԵԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՐԴՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԱՄՆ-Ի ՍԱՆ ԽՈՍԵԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՐԴՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանից հրավիրված պրոֆեսոր Գլեն Մյուլսն այս շաբաթ «ISTC» ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում Մեծածավալ տվյալների տեխնոլոգիաների («Big Data Technologies») մասին դասախոսություններ է կարդալու «Տվյալների գիտությունը բիզնեսում» և «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրերի ուսանողների համար, իսկ մարտի 22-ին՝ ժամը 18:30-ին, բաց դասախոսություն՝ բոլոր ցանկացողների համար:

«Այսօրինակ դասախոսությունների շարքը շատ լավ հնարավորություն է ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի հետ համագործակցային կապերն ամրապնդելու համար: Մեր ուսանողներն իրենց մագիստրոսական ծրագրի շրջանակում հնարավորություն ունեն մեկնելու վերոնշյալ համալսարան՝ իրենց մագիստրոսական թեզերն այնտեղ ավարտելու համար»,- մինչ դասախոսություն սկսելը՝ մեզ հետ զրույցում նշեց «ISTC» ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետազոտական ծրագրերի համակարգող Մարիամ Սիմոնյանը:



Նշենք, որ սեմինարը իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:


Դասախոսության սկզբում Գլեն Մյուլսը ողջունեց ներկաներին և կարճ պատմեց իր աշխատանքային գործունեության մասին: 2015 թվականից առ այսօր նա Մեծածավալ տվյալների տեխնոլոգիաների և տվյալների վերլուծության դասախոս է «IBM MEA» համալսարանում, ինչպես նաև դասավանդում է համակարգչային գիտություն «Iona» համալսարանում: Զուգահեռաբար Գլեն Մյուլսը դասախոսում է Սան Խոսեի պետական համալսարանի տեղեկատվական դպրոցում ու Մասնագիտական և գլոբալ կրթության ամբիոնում:



Դասախոսության ընթացքում ուսանողները ծանոթացան ժամանակակից աշխարհում բիզնեսի և հասարակության մեջ տվյալագիտության ոլորտին ու ավելի լավ պատկերացրին դրա կարևորությունը: Նրանք իրենց հուզող հարցերը հղեցին բանախոսին ու ստացան սպառիչ պատասխաններ, իսկ այն հարցերին, որոնց Գլեն Մյուլսը չհասցրեց պատասխանել, խոստացավ անդրադառնալ հաջորդ դասախոսությունների ընթացքում:


Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՎ ՎԿԱՅԱԳՐԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ԻՐ 20-ՐԴ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Իրավաբանական կլինիկան 2019-2020 ուսումնական տարում տոնում է իր 20-ամյակը։ Ինչպես նախորդ տարիներին, կլինիկան 20-րդ տարվա շրջանավարտներին ևս ճանապարհում է վկայագրերով, որոնք այս տարի ուսանողներին նախապես ուղարկվել էին փոստով։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՐԲԻՏՐԱԺ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել ու հաղթող է ճանաչվել Հայաստանի ամերիկյան համալսարանի մեդիացիոն և արբիտրաժային կլինիկայի և ՀՀ արբիտրների ասոցիացիայի կողմից կազմակերպվող ամենամյա դատախաղ-մրցույթին, որը գրավոր եղանակով անցկացվել է հունիսի 19-30-ը։