13.10.2017 | 
Հասարակություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Այսօր՝ Թարգմանչաց տոնի նախօրեին, Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ միջոցառում, որին մասնակցում էին համալսարանականները:

Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան դահլիճում Երևանի պետական համալսարանի ղեկավարության և ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգամանության տեսության և պրակտիկայի ամբիոնի համատեղ ջանքերով կազմակերպված թարգմանության մրցույթին մասնակցած ուսանողներին հանձնվեցին դիպլոմներ:

 

Այս առիթով ճեմարան էին այցելել ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Թարգամանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզաննա Ղազարյանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ուսանողներ և մրցույթի մասնակիցները:

 

Միջոցառման սկզբում ողջույնի խոսք ուղղեցին Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ տեր Գարեգին վրդ. Համբարձումյանը, Ռուբեն Մարկոսյանը և Ռուզաննա Ղազարյանը: Դիպլոմների հանձման արարողության ավարտին ճեմարանի արտաքին հարաբերությունների պատասխանատու Հարություն սրկ. Քեշիշյանը ներկաներին ուղեկցեց Մայր տաճար և ծանոթացրեց Մայր Աթոռի գանձերին:

Միջոցառումն ուղեկցվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախմբի կատարումներով:

Այլ նորություններ
ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Ինտեգրացիոն վեկտորներ և անվտանգություն. մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով քննարկում:
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Անմահները հրամայում են» խորագրով միջոցառումը: