07.09.2010 | 
Կրթություն
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ` ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ` ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը կազմակերպում է կրթական ծրագիր:

Հոգեբանության մեջ մասնագիտանալ ցանկացողներին Երեւանի պետական համալսարանը հրավիրում է մասնակցելու բարձրագույն մասնագիտական կրթության հենքի վրա 1990 թվականից կազմակերպվող «Հոգեբանություն» մասնագիտությամբ վերապատրաստման 1,5-ամյա կրթական ծրագրին: 500-ից ավելի լսարանային ժամաքանակով վերապատրաստումն ավարտվում է դիպլոմային աշխատանքի պաշտպանությամբ եւ ամփոփիչ քննությունով:

 

Շրջանավարտները ստանում են պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (վկայական), որը նրանց իրավունք է տալիս վարելու մասնագիտական գործունեություն: Դասընթացները վարում են համալսարանի եւ այլ հաստատությունների լավագույն դասախոսները: Ուսման վարձը` 300 000 դրամ: Բարձրագույն կրթություն չունեցող անձինք վերապատրաստմանը կարող են մասնակցել որպես ազատ ունկնդիր եւ ստանալ հավաստագիր: Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետեւյալ հասցեով` Երեւան, Աբովյան 52, 3-րդ հարկ, 332 սենյակ, ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչություն (e-mail: jasmenysu@yahoo.fr, հեռ.` 010 54 43 97):

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի տնօրենի տեղակալ Մաթիաս Հեսպեն՝ հետագա համագործակցությունների հեռանկարները, ինչպես նաև վերոնշյալ կրթական ծրագրի ուսանողներից երկուսին կրթաթոշակ տրամադրելու հարցը քննարկելու։