«Բոլոնիայի գործընթացը ԵՊՀ-ում» խորագրով եռօրյա սեմինար-քննարկումը նախաձեռնել էր ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը:
Սեմինար-քննարկումը նպատակ ուներ Մայր բուհի օրինակով լրագրողներին համակողմանիորեն ներկայացնել Բոլոնիայի գործընթացի համատեքստում կատարվող կրթական բարեփոխումները, քննարկել նոր կրթակարգի կիրառման դրական եւ բացասական հետեւանքները:
Սեպտեմբերի 8-ին հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: Շուրջ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵՊՀ-ում բոլոնյան գործընթացի կիրառումն ու դրանից բխող բազմաթիվ այլ հարցեր:
Ծրագրի շրջանակներում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության հետ վարչության աշխատակիցները ներկայացրին վերջին մեկ տարվա ընթացքում ԵՊՀ-ի մասին մամուլում տեղ գտած նյութերի քանակական եւ որակական վերլուծությունը: Վարչության ղեկավարը հավաստեց, որ այս սեպտեմբերից վերլուծության կենթարկվեն նաեւ հեռուստա եւ ռադիոնյութերը:
Հյուրերի համար ԵՊՀ-ն մշակութային միջոցառում էլ էր նախատեսել: Լրագրողների հյուրը ԵՊՀ հիմներգի հեղինակ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն էր:
Սեմինար քննարկման վերջին օրը ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյանը մի շարք լրատվամիջոցների հանձնեց պատվոգրեր եւ ԵՊՀ խորհրդանշանով խրախուսական հուշանվերներ:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին:

Արդեն մի քանի օր է՝ «Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Այսօր շարժման ներկայացուցիչները մտել են ԵՊՀ, հանդիպել ռեկտորի հետ և կոչով դիմել ուսանողներին ու դասախոսներին։