06.11.2017 | 
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Նոյեմբերի 2-3-ը Մայր բուհում անցկացվեց «Զարգացրո՛ւ ստեղծարարությունդ և ստարտափ նախաձեռնությունդ» երկօրյա սեմինարը:

ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համատեղ ջանքերով կազմակերպված սեմինարի ընթացքում դասախոսություններով և գործնական առաջադրանքներով են հանդես եկել Գերմանիայից ժամանած 3 մասնագետները՝ Մալիզա Նաշաթը, Մարկո Մյուլերը և Ստեֆանի Ուայլդը:

 

«Մեր կենտրոնի նպատակը համալսարանում, համալսարանականների շրջանում ձեռներեցական մթնոլորտի ու մշակույթի զարգացումն է: Այս սեմինարի իրականացումն էլ դրան ուղղված մի քայլ էր»,- նշում է ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի ծրագրերի մասնագետ Ռոզա Ալավերդյանը:

 

 

Սեմինարին մասնակցում էին ԵՊՀ ռադիոֆիզիկայի, կենսաբանության և այլ ֆակուլտետներից 28 ուսանողներ, ովքեր մասնագիտության բերումով գրեթե չեն առնչվում բիզնես ոլորտին և չեն պատկերացնում, թե ինչպես պետք է բիզնես պլան գրել, ինչպես կարելի է գաղափարը դարձնել բիզնես, առարկայացնել գաղափարը և այլն:

 

Սեմինարն ուղղված էր ուսանողների շրջանում ստեղծարար մտածողության զարգացմանը: Եթե ուսանողները մտածում և տեսնում են որևէ հետաքրքիր երևույթ իրենց ոլորտում, պետք է կարողանան այն ծառայեցնել մարդուն, ստեղծել նորարարություններ, որոնք ուղղված կլինեն հաճախորդի պահանջմունքների բավարարմանը: Իսկ դրա համար նախ պետք է հասկանալ թե ինչի և ում համար ես ստեղծում, ընտրել թիրախային խմբեր և այլն:

 

 

Տեսական հատվածից զատ՝ ուսանողներին հանձնարարվել են նաև գործնական աշխատանքներ: Մասնակիցները բաժանվել են 5 խմբերի: Յուրաքանչյուր խմբին առաջադրվել է խնդիր, այնուհետև ուսանողները փնտրել և գտել են համապատասխան լուծումներ, իրականացրել են նաև հարցումներ քաղաքացիների շրջանում: Ամփոփման ժամանակ եղել են նաև առաջարկներ՝ միտված ուսանողների ձեռներեցության զարգացմանը (օրինակ՝ մասնագիտացված դպրոցի հիմնում, օնլայն դասընթացների իրականացում և այլն):

Այլ նորություններ
««ԴԱՇՆԱԿԻ ՈՐԴԻ» ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՆՁ ԶՐԿԵՑԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻՑ». ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Բազմաթիվ մրցանակների ու պատվավոր կոչումների արժանացած, Եվրոպայի երկրաֆիզիկայի ասոցիացիայի անդամ, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը ծնվել է Արարատի մարզի Այգեստան գյուղում:
ՀԱՅՏՆԻ ԵՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ներկայացնում ենք 2018 թ-ին ԵՊՀ ընդունված դիմորդների ցանկը: