20.07.2018 | 
Կրթություն
ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, ով շնորհակալություն հայտնեց ուսանողներին ուսումնառության ընթացքում դրսևորած իրենց ակտիվության և լավ առաջադիմության համար:

 

«Մենք արդեն գործընկերներ ենք, աշխատելու ենք մեր երկրի և մեր ընտանիքների բարգավաճման համար: Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի հիմնադրումից անցել է մոտ 4 տասնամյակ, մեր ֆակուլտետի հիմնադրման առաջին իսկ օրվանից ունեցել ենք շատ շրջանավարտներ, ովքեր իրենց գործունեությունը ծավալում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս, ընդ որում՝ ամենատարբեր բնագավառներում՝ մաթեմատիկական, համակարգչային, հասարակագիտական, քաղաքական և այլն»,- ասաց ֆակուլտետի դեկանը:

 

 

Վերջինս իր խոսքում առանձնահատուկ նշեց , թե ինչքան կարևոր է յուրաքանչյուր ուսանողի դերը ֆակուլտետի հեղինակության կերտման գործում: «Յուրաքանչյուր բուհի և ֆակուլտետի դեմքը նախևառաջ ուսանողներն են,- նշեց Վահրամ Դումանյանը,- շնորհիվ այն լավ հեղինակության, որ դուք ունեք հասարակության շրջանում, այս տարի, երբ բոլոր ֆակուլտետներն ունեցել են ուսանողների պակաս, մեր ֆակուլտետն ուսանողներով համալրվել է ոչ միայն հարյուր տոկոսով, այլ նաև այդ համալրումը եղել է բարձր մրցութային պայմաններում»:

 

 

Դեկանն անդրադարձավ ևս մի կարևոր խնդրի՝ կոչ անելով ուսանողներին իրենց գիտելիքները ներդնել երկրի զարգացման գործընթացում: «Այսպիսի բախտորոշ ժամանակաշրջանում մենք ունենք շատ լավ ու կիրթ ուսանողներ, աշխատակիցներ, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ երկրի ու հասարակության զարգացման մեջ»,- ասաց դեկանը:

 

Միջոցառման վերջում տեղի ունեցավ դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը:

 

Անի Պողոսյան

Այլ նորություններ
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
«Ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվել պետական շահով և աշխատաշուկայի տված հնարավորություններով»:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԱՐՁՐ ԷՆԵՐԳԻԱՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ Էլմիրա Մելյանը մասնակցել է Բարձր էներգիաների ֆիզիկայի եվրոպական դպրոցին, որն անցկացվել է հունիսի 20-ից հուլիսի 3-ն Իտալիայի Մարատեա քաղաքում: Էլմիրան մեզ հետ զրույցում պատմեց իր տպավորությունների և ձեռքբերումների մասին: