10.07.2017 | 
Կրթություն
ԿԱՅԱՑԱՎ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՅԱՑԱՎ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հուլիսի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ 2016-2017 ուստարվա առկա և հեռակա ուսուցման համակարգի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, ֆակուլտետների դեկաններ, ռեկտորատի ներկայացուցիչներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:

 

Հանդիսավոր արարողությունն իր օրհնության խոսքով ու աղոթքով բացեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը. «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ:  Այն, ինչ ամբարել եք այս տարիների ընթացքում, ճի՛շտ կիրառեք: Մաղթում եմ, որ ձեր սրտին, հոգուն, մասնագիտությանը համապատասխան գործ, առաքելություն գտնեք այս կյանքում»:

 

Այնուհետև շրջանավարտներին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուղղեցին Մայր բուհի ռեկտորը, Իջևանի մասնաճյուղի տնօրենը և ՈՒԽ նախագահը:

 

 

«Մենք միշտ գնահատել և գնահատում ենք Իջևանի մասնաճյուղի կատարած աշխատանքը: Ողջունելի է, որ Իջևանում մասնաճյուղը մի ամբողջ քաղաքի շունչ է տալիս: Հպարտ եմ, որ մասնաճյուղի շրջանավարտները կայուն գիտելիքներով, հմտություններով և կարողություններով կյանք են մտնում: Սիրելի՛ շրջանավարտներ, Մայր բուհը միշտ փարոս է լինելու ձեզ համար՝ լուսավորելով ձեր ամբողջ կյանքի ճանապարհը»,- նշեց Արամ Սիմոնյանը:

 

Սամվել Առաքելյանն էլ ընդգծեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր 20-ամյա գործունեության ընթացքում մարզի բնակիչների ոգեղեն կյանքը բարձրացրեց նոր աստիճանի. «Շատ դժվար է եղել այս պայմաններում՝ այս հեռավորության վրա, որակյալ կրթություն ապահովել Տավուշի տարածաշրջանում, բայց, կարծում եմ, մեզ հաջողվել է դա իրականացնել: Եվ այսօր մենք պարզ ճակատով ենք նայում մեր շրջանավարտներին, որովհետև նրանք հպարտությամբ կարող են բախել ցանկացած դուռ: Միանշանակ ամենայն պատասխանատվությամբ և հպարտությամբ կարող ենք ասել, որ Մայր բուհի միակ մասնաճյուղը կայացած կրթօջախ է»:

 

Այնուհետև դիպլոմների հանձնման արարողությունից հետո տեղի ունեցան մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների ինքնատիպ աշխատանքների ցուցադրություն և Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված համերգային ծրագիր:

 

 

Տոնական միջոցառմանը հաջորդեց Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը:

Այլ նորություններ
2017-2018 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 2.602 ԴԻՄՈՐԴ
Այս տարի ընդհանուր կրթական համակարգում առկա էր 20.575 տեղ, որից 18.405-ը նախատեսված էր միասնական քննությունների, իսկ մնացած՝ 2.165 տեղը՝ ներքին քննությունների համար:
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 8-ին ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Արտերկրում անվճար սովորելու 10 ամբողջական կրթաթոշակներ» խորագրով սեմինարը: