14.07.2017 | 
Կրթություն
ԱՊԱԳԱ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԸ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՍՏԱՑԱՆ
ԱՊԱԳԱ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԸ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՍՏԱՑԱՆ
Այսօր Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողները հանդիսավոր արարողությամբ դիպլոմներ ստացան:

Դիպլոմների հանձնման արարողությանը ներկա էին Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Գրիշա Ղարիբյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, շրջանավարտների ծնողներ, հարազատներ ու ընկերներ:

 

Ապագա տնտեսագետներին մասնագիտական և անձնական հաջողություններ մաղթեց ֆակուլտետի դեկանը. «Սիրելի՛ ուսանողներ, այսօր ձեր կյանքը նոր փուլ է թևակոխում, որտեղ ձեր գիտելիքները մեծ ու վճռորոշ դեր են խաղում: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտներն այսօր ՀՀ պետական կառավարման համակարգում լուրջ ու պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում: Մենք հպարտանում ենք մեր շրջանավարտներով, քանի որ նրանք բարձր են պահում ֆակուլտետի ու Մայր բուհի անունը»:

 

ԵՊՀ պրոռեկտորն էլ, շնորհավորելով համալսարանականներին դիպլոմներ ստանալու կապակցությամբ, նրանց հորդորեց չխզել կապը Մայր բուհի հետ. «ԵՊՀ յուրաքանչյուր ուսանող, հետագայում նաև շրջանավարտ, ունի միայն համալսարանականների համար նախատեսված էլեկտրոնային փոստ, որի միջոցով կարող է կապ պահել բուհի և հարազատ ֆակուլտետի հետ: Դա շատ կարևոր է, քանի որ հետադարձ կապի տվյալ գործիքը մեզ հնարավորություն է տալիս տեղեկատվություն ստանալու ուսանողների հաջողությունների ու ձեռքբերումների մասին և ուսումնասիրելով շրջանավարտների մասնագիտական հետագիծը՝ գնահատելու բուհի տված կրթության արդյունավետությունը»:

 

 

Պրոֆեսոր Գրիշա Ղարիբյանն ապագա տնտեսագետներին նույնպես խնդրեց չկտրվել հարազատ բուհից ու ֆակուլտետից, ինչպես նաև հետագա գործունեության ընթացքում բարձր պահել համալսարանականի անունը:

 

«Բարի երթ եմ մաղթում ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ, մասնագիտական հաղթանակներն ու անձնական հաջողությունները թող ուղեկցեն ձեզ ամբողջ կյանքում: Եղե՛ք հայրենասեր և նույն ոգով էլ սերունդ դաստիարակե՛ք»,- ամփոփեց պրոֆեսորը: 

Այլ նորություններ
ԵՊՀ ԹԻՄԸ ԺՆԵՎՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԱՏԱԽԱՂ- ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ
Առաջին անգամ մասնակցելով Նելսոն Մանդելայի անվան մարդու իրավունքների համաշխարհային դատախաղ-մրցույթին՝ ԵՊՀ թիմն առաջին փուլի արդյունքներով հայտնվել է աշխարհի լավագույն թիմերի շարքում և հնարավորություն ստացել մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԾԱՆՈԹԱՆԱՆ ՀԱՅԱԶԳԻ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ ԷՄԻԼ ԱՐԹԻՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում տեղի ունեցավ հայազգի աշխարհահռչակ մաթեմատիկոս Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոցի բացումը: Այն ԵՊՀ-ում անցկացվում է Հայկական մաթեմատիկական միության նախագահ, ԵՊՀ-ի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանի նախաձեռնությամբ: Նշենք, որ մաթեմատիկոս ուսանողների համար Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոցը ԵՊՀ-ում անցկացվում է առաջին անգամ, որը կտևի մինչև մայիսի 25-ը ներառյալ: