27.07.2018 | 
Կրթություն
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտները դիպլոմներ ստացան:

Ուսանողների դիպլոմները հանձնեց ֆակուլտետի դեկանի տեղակալ  Առաքել Թասլաքյանը, ով  իր շնորհավորական խոսքում  նշեց, որ կարևորում է որակյալ կրթության դերը հասարակության զարգացման գործում: ԵՊՀ-ի ամենակարևոր գործառույթներից են որակյալ կրթության ապահովումը և աշխատաշուկայում մրցունակ կադրերի պատրաստումը:

 

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր ուսանողները միշտ կարողացել են բարձր պահել համալսարանի և ֆակուլտետի պատիվն ամենատարբեր, ինչու չէ նաև միջազգային  հարթակներում և մրցույթներում՝ վերադառնալով մեդալներով ու մրցանակներով,- ասաց Առաքել Թասլաքյանը,- մեր ֆակուլտետի յուրաքանչյուր ուսանողի գրանցած հաջողությունը նաև բուհի ձեռքբերումն է, ուստի ես կցանկանայի, որ դիպլոմների հանձնմամբ ձեր կյանքում սկսվեր մի նոր, էլ ավելի հետաքրքիր փուլ, որտեղ դուք ձեզ կդրսևորեք որպես մրցունակ կադրեր աշխատաշուկայում և լավ գիտնականներ՝ ակադեմիական միջավայրում»:

 

 

Առաքել Թասլաքյանն ավելացրեց նաև, որ յուրաքանչյուր ուսանող պետք է կարողանա իր գիտելիքներով հնարավորինս օգտակար լինել պետությանը և հասարակությանը՝ մասնակցելով վերջինիս բարեփոխման և զարգացման գործընթացին:

Անի Պողոսյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԿՈՌԵԳԻՈՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԼԱՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Բնության համաշխարհային հիմնադրամի կովկասյան մասնաճյուղը (WWF-Caucasus) դեկտեմբերի 3-7-ը Թբիլիսիում կազմակերպել էր Կովկասյան էկոռեգիոնի պահպանման պլանի վերանայման տարածաշրջանային հանդիպում, որին մասնացել են ԵՊՀ ներկայացուցիչները:
ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադան»: