29.07.2020 | 
Հասարակություն
ՀՀ- ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ՀՀ- ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն այսօր «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային դպրոցի մասնակիցների համար հանդես է եկել հեռավար դասախոսությամբ։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողների համար կազմակերպված ամառային դպրոցի շրջանակում տեղի ունեցած դասախոսության սկզբում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, ամառային դպրոցի ղեկավար Գեղամ Պետրոսյանը նշեց, որ դեսպան Տիգրան Բալայանը գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

 

«Պարոն դեսպանը սովորել է մեր ֆակուլտետի ասպիրանտուրայում, պաշտպանել թեկանծուական ատենախոսություն։ 2014 թ. նա ստացել է դոցենտի կոչում։ Տիգրան Բալայանը դասավանդել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Պարոն դեսպանը հեղինակ է մեկ տասնյակ գիտական աշխատությունների»,- փաստեց դեկանը և շնորհակալություն հայտնեց Տիգրան Բալայանին՝ ամառային դպրոցում ՀՀ-Նիդերլանդների Թագավորություն հարաբերությունների մասին դասախոսությամբ հանդես գալու համար։

 

 

Առցանց հանդիպման ընթացքում Տիգրան Բալայանը  ներկայացրեց ՀՀ-Նիդերլանդների Թագավորություն հարաբերությունների ներկայիս մակարդակը, ինչպես նաև զարգացման միտումները։

 

Դեսպանն անդրադարձավ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Նիդերլանդների Թագավորության դիրքորոշմանը, Նիդերլանդների Թագավորություն-Թուրքիա հարաբերություններին և խոսեց նաև Նիդերլանդներում հայ համայնքի դերակատարության և գործունեության մասին։

 

Դասախոսության ընթացքում բանախոսն ուսանողներին պատմեց նաև մշակութային  և տնտեսական դիվանագիտության մասին։

 

 

Տիգրան Բալայանն ուսանողների հետ քննարկեց նաև հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիայի և դրա վերաբերյալ Նիդերլանդների Թագավորության դիրքորոշման հարցերը։

 

Հիշեցնենք, որ ամառային դպրոցը մեկնարկել է հուլիսի 15-ին և իրականացվում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և ՀՀ ԱԳՆ-ի միջև հաստատված համագործակցության շրջանակում:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ԱՄՓՈՓՎԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Տեղի է ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային առցանց դպրոցի փակման արարողությունը։
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՀԱՍՄԻԿ ՏՈԼՄԱՋՅԱՆՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀՀ-ՖՐԱՆՍԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ
Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանն այսօր «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային դպրոցի մասնակիցների համար տեսակապի միջոցով հանդես է եկել դասախոսությամբ։