13.03.2019 | 
Կրթություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի մի շարք ուսանողներ մարտի 4-8-ը Ծաղկաձորում մասնակցել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության («GIZ») կողմից կազմակերպված Սահմանադրական իրավունքի գարնանային դպրոցին:

Հայաստանյան բուհերի իրավագիտության ֆակուլտետում սովորող ուսանողների համար նախատեսված Սահմանադրական իրավունքի գարնանային դպրոցի նպատակն էր ուսանողներին ներկայացնել 2015 թվականին ամբողջովին վերանայված ՀՀ Սահմանադրության մեջ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների կարգավորման հիմնական դրույթները:

 

Սահմանադրական իրավունքի գարնանային դպրոցին մասնակցել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներ Էմմա Պետրոսյանը, Մարինա Մաքյանը, Դավիթ Մեյրոյանը, Արման Հակոբջանյանը, Վոլոդյա Մազմանյանը, Լիդա Քոչարյանը և Միլենա Տոնոյանը:

 

 

Մեզ հետ զրույցում մասնակից ուսանողները փաստեցին, որ դպրոցը հնարավորություն է տվել առավել խորությամբ հասկանալու ՀՀ գործող Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների գործառույթները, սիստեմատիկան, բովանդակությունը, ինչպես նաև դրանց իրացման եղանակները:

 

Մասնակիցների հավաստմամբ, Սահմանադրական իրավունքի գարնանային դպրոցը  բավականին հետաքրքիր և բովանդակալից է եղել. «Դասընթացի բանախոս գերմանացի դոկտոր, պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդթնի (Otto Luchterhandt) ուշագրավ դասախոսություններին զուգահեռ կազմակերպվել են նաև գործնական աշխատանքներ, որոնք առավել ամրապնդել են ստացած գիտելիքները: Դասընթացի ժամանակ ծանոթացել ենք տեսությանը, խորքային վերլուծության ենք ենթարկել հոդվածների հիմնական դրույթները, ծանոթացել ենք միջազգային իրավական պրակտիկային և այլն»:   

 

Ուսանող մասնակիցները նշեցին, որ ցանկություն ունեն առաջիկայում կազմակերպել սեմինարներ և հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում իրենց ստացած գիտելիքները կփոխանցեն դրանց մասնակիցներին:

 

Քնար Միսակյան 

Այլ նորություններ
ԱԻՆ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ՝ ԵՊՀ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԿԻՍԱՄՅԱԿԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնն այսօր անցկացրեց կիսամյակային հերթական ուսումնավարժանքը, որն այս տարի նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում այսօր անցկացվեց համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված երիտասարդական գիտաժողով: