04.12.2017 | 
Հասարակություն
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԲԱՆԱԿՑԵՑԻՆ ՈՒ ԲԱՆԱՎԻՃԵՑԻՆ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԲԱՆԱԿՑԵՑԻՆ ՈՒ ԲԱՆԱՎԻՃԵՑԻՆ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Դեկտեմբերի 2-4-ը ԵՊՀ-ում անցկացվեց «Ձևավորելով հարևանությունը: Բանավիճի՛ր և բանակցի՛ր հանուն ժողովրդավարության, մասնակցության և բազմակարծության» խորագրով մոդելավորում-խաղերի և դասընթացների շարքը:

Այն կազմակերպվել էր ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի, գերմանական «CIVIC» միջազգային կրթության ինստիտուտի, Միջազգային մշակութային հարաբերությունների ինստիտուտի (IFA) և Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության համատեղ ջանքերով:

 

Եռօրյա դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել են ԵՊՀ տարբեր ֆակուլտետների շուրջ 30 ուսանող և 20 դասախոս:

 

«Ուսանողների և դասախոսների համար նախատեսված սեմինարները հիմնված են եվրոպական քաղաքացիական կրթության ինտերակտիվ մեթոդների վրա և միտված են զարգացնելու ու խորացնելու մասնակիցների ընկալումները հասարակական գործընթացների վերաբերյալ»,- մեզ հետ զրույցում ասաց սեմինարավար Անի Օհանյանը:

 

Մոդելավորման միջոցով մասնակիցները ցույց տվեցին Եվրոպական հարևանության քաղաքականության հիմնական նախապայմանները և սահմանակից երկրների ու դրանց բնակչության մշտական ներգրավման հնարավորությունները: Մասնակիցները փորձարկեցին և քննարկեցին նաև եվրոպական մայրցամաքում կյանքի արժեքներն ու առանձնահատկությունները, ինչպես նաև շահերի բախումները կարգավորող ռազմավարությունները:

 

Ուսանողների համար նախատեսված խաղ-մոդելավորումը հնարավորություն տվեց մասնակիցներին պատկերացում կազմելու Եվրոպական միության քաղաքական մարմինների գործառույթների և գործունեության վերաբերյալ:

 

Կազմակերպիչների խոսքով՝ դասախոսների և դասընթացավարների համար նախատեսված սեմինարները միտված էին դասավանդման նոր, ինտերակտիվ մեթոդների բացահայտմանն ու դրանց գործարկման հնարավորությունների քննարկմանը:

 

Դասընթացի ավարտին ուսանողներն ու դասախոսները ստացան մասնակցության հավաստագրեր: 

Այլ նորություններ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության համագործակցության շրջանակում Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում կբացվի նոր ճաշարան, որը կգործի սեպտեմբերի 1-ից:
ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ անվտանգության պետ Լյովա Առուստամյանի անցած ճանապարհի մասին քչերը գիտեն: Նրա ուղին սկսվում է պատերազմի դաշտից և հասնում է մինչև համալսարանում կարգ ու կանոնի պահպանում: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր անցած դժվարին ճանապարհի և համալսարանում սիրելի դարձած աշխատանքի մասին: