28.02.2019 | 
Գիտություն
«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՅՆ ԵԶԱԿԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՑ Է, ՈՐՆ ՈՒՆԻ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԵՐԿԱՐ ԵՎ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ». ՀՀ ԳԱԱ ՊՐՈՖԵՍՈՐ
«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՅՆ ԵԶԱԿԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՑ Է, ՈՐՆ ՈՒՆԻ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԵՐԿԱՐ ԵՎ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ». ՀՀ ԳԱԱ ՊՐՈՖԵՍՈՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճում այսօր տեղի ունեցավ ֆիզիկայի ֆակուլտետի և ՖԳՀԻ-ի հետ համատեղ կազմակերպած «Գենետիկական երկխոսություն մեր նախնիների հետ» խորագրով սեմինարը:

Սեմինարը վարում էր ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը:

 

Նա սեմինարի ընթացքում խոսեց հայ ժողովրդի ծագման, այլ ազգերի հետ գենետիկական շփումների մասին, ինչպես նաև ներկայացրեց՝ արդյոք տարբեր զավթիչներ արշավանքների ընթացքում թողել են գենետիկական հետք մեր գենոֆոնդում: «Գենետիկորեն  կարելի է ստանալ իրական պատկեր մեր ծագման վերաբերյալ: Մենք ուսումնասիրում ենք ժամանակակից հային. վերցնում ենք թքի կամ արյան նմուշներ, որոնցից անջատում ենք ԴՆԹ-ն և ուսումնասիրում ենք ժողովրդի ծագումը»,- հավելեց նա և շարունակեց, որ իրենք կարողանում են նաև պեղումների ընթացքում հայտնաբերված նմուշներից, օրինակ՝ ոսկրային նյութից, անջատել ԴՆԹ-ն, դրա հիման վրա եզրակացնել, թե ինչպիսին է եղել մեր գենետիկական պատկերը հազարավոր տարիներ առաջ:

 

 

Նրա խոսքով, հայ ժողովուրդը տարածաշրջանի այն եզակի ժողովուրդներից է, որն ունի գենետիկորեն բավականին երկար և մեկուսացված պատմություն: «Մեր գենոֆոնդը մեկուսացել է մոտավորապես 4500 տարի առաջ: Վերջին հազարամյակում մեր երկրով անցել են զավթիչ բազմաթիվ արշավախմբեր, սակայն նրանք չեն թողել գենետիկական հետք »,- ասաց բանախոսը:

 

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը նշեց, որ առաջիկայում  նախատեսում են ԵՊՀ-ում ստեղծել երիտասարդների գիտամանկավար­ժական խորհուրդ, որի կազմում հիմնականում կլինի Ֆիզիկայի և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների ուսանողներ:

 

«Այս խորհուրդը ժամանակակից տարբեր թեմաներով կկազմակերպի նմանօրինակ սեմինարներ: Մեր նպատակն է ուսանողներին մասնագիտական կրթությունից բացի՝ տալ նաև քաղաքացիական կրթություն: Մեր բոլոր ուսանողները պետք է տեղեկացված լինեն նաև երկրում կատարվող և կատարվելիք իրադարձություններին, օրենքներին, տնտեսությանը, մեզ սպասվող մարտահրավերներին և այլն»,- հավելեց Ռաֆիկ Հակոբյանը:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հրապարակվել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի՝ «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» («Constitutional Stability as an Important Prerequisite for Stable Democracy») անգլերեն մենագրությունը:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ու Մոսկվայի Մ. Լոմոնոսովի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի միջև այսօր կնքվել է համագործակցության համաձայնագիր։