26.09.2017 | 
Հասարակություն
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ Է
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ Է
Այսօր ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ ջրային ոլորտում հանրային շահերի պաշտպանության ցանցի երկրորդ նիստը:

Նիստի սկզբում բացման խոսքով հանդես եկավ և «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» խորագրով ծրագիրը ներկայացրեց «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Հայաստան Ստեփանյանը՝ ուրախությամբ փաստելով, որ քննարկումներին մասնակցում են բոլոր այն կազմակերպությունները, որոնք իսկապես շահագրգռված են խնդրի լուծումով. «Ծրագիրը դեռևս ավարտված չէ, և մենք հույս ունենք, որ այս քննարկումները կօգնեն ավելի արդյունավետ դարձնել այն»:

 

Այնուհետև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիայի իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ կենտրոնում անկացվում են կարևոր միջոցառումներ. «Մեր քննարկումների արդյունքները ներկայացնում ենք պատկան մարմիններին և հետևողականորեն փորձում լուծումներ ստանալ: Այսօրվա թեման էլ շատ կարևոր է, քանի որ բոլորդ էլ գիտեք, թե ինչ կարևոր դեր ունի մեր կյանքում ջուրը»:

 

Նիստի ընթացքում ծրագրի փորձագետներ Հեղինե Հախվերդյանը և Օլիմպիա Գեղամյանը ներկայացրին ծրագրի խնդիրները և լուծման տարբերակները: Խնդիրներից մեկը, օրինակ, այն էր, որ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում այն գործիքները, որոնք հնարավորություն կտան վեր հանելու ազատ ջրօգտագործման դեպքերը, որոնք խախտում կամ սպառնում են խախտել ջրերի ստանդարտները:

 

«Գտնում ենք, որ արդյունավետ գործիք կարող է լինել ազատ ջրօգտագործման ռեժիմով շահագործվող խորքային հորերի հաշվառումը՝ ջրային ռեսուրսների վրա հնարավոր ազդեցությունները գնահատելու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»,- նշեցին մասնագետները:

 

 Տեղեկացնենք, որ նիստի ավարտին տեղի ունեցավ նաև քննարկում:

Այլ նորություններ
ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Ինտեգրացիոն վեկտորներ և անվտանգություն. մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով քննարկում:
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Անմահները հրամայում են» խորագրով միջոցառումը: