30.03.2020 | 
Կրթություն
«ԱՅՍՕՐ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՄԻՋԱՎԱՅՐ, ԵՎ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՅԴ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԻ ՀԱՏՎԱԾՆ Է` ԻՐ ԲԱԺԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՄԱՄԲ». ՆԱՂԱՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«ԱՅՍՕՐ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՄԻՋԱՎԱՅՐ, ԵՎ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՅԴ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԻ ՀԱՏՎԱԾՆ Է` ԻՐ ԲԱԺԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՄԱՄԲ». ՆԱՂԱՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն անցել են հեռավար ուսուցման: Ժուռնալիստիկայի ֆակուլտետում առցանց ուսուցման իրականացման մասին զրուցել ենք ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի հետ:

- Պարո՛ն Մարտիրոսյան, ինչպե՞ս են Ժուռնալիստիկայի ֆակուլտետում կազմակերպվում առցանց դասընթացները:

 

- Հեռավար ուսուցման ավանդույթներ չունեցող մեր իրականությունում այսպիսի ծավալով աշխատանքների ընթացքը խոսում է մի կարևոր հանգամանքի մասին՝ ունենք դասախոսական այնպիսի ներուժ և այնպիսի ուսանողություն, որոնք կարող են արտակարգ պայմաններում գտնել արդյունավետ աշխատելու, սովորելու, կրթական գործընթացից դուրս չմնալու հնարավորություններ և մեթոդներ:

 

Կարող ենք արձանագրել` այսօր ստեղծվել է ակադեմիական վիրտուալ միջավայր, և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այդ միջավայրի մի հատվածն է` իր բաժին պատասխանատվության գիտակցմամբ: Մենք այսօր օգտագործում ենք ոչ միայն «E-learning.ysu.am» հարթակը, այլ նաև բոլոր  այն հնարավորությունները, որոնք մեզ ընձեռում են տեղեկատվական հաղորդակցական արդի տեխնոլոգիաները:

 

Այս ամենը յուրատեսակ փորձառություն է, նաև նոր ճանապարհի սկիզբ, որն ապագայում կկանոնակարգվի  նոր լուծումներով, նոր մեթոդաբանությամբ:

 

 

- Ինչպիսի՞ խոչընդոտներ է  ունեցել ֆակուլտետն առցանց դասընթացները կազմակերպելիս:

 

- Ես խոչընդոտի փոխարեն կօգտագործեի անհարմարություն, դժվարություն ձևակերպումները: Դրանք այնքան էլ շատ չեն եղել: Թերևս  պայմանավորված այն հանգամանքով, որ և՛ դասախոսները, և՛ ուսանողները, մեր մասնագիտության յուրահատկությամբ պայմանավորված, վիրտուալ տիրույթում հաղորդակցվելու անհրաժեշտ հմտությունների պակաս չունեն:

 

- Իսկ ինչպիսի՞ ակտիվություն են ցուցաբերում  ֆակուլտետի ուսանողները:

 

- Հաշվի առնելով այն փաստը, որ ես մշտապես կապի մեջ եմ ամբիոնների վարիչների,  դեկանի տեղակալի, օգնականի, կուրսերի ավագների, ՈՒԽ և ՈՒԳԸ  նախագահների, նաև գործընկեր ֆակուլտետների հետ, կարելի է ասել, որ ուսանողները շատ հետաքրքրված ու շահագրգռված են մասնակցություն դրսևորելու  առումով, ավելի, քան լսարանային շփման ժամանակ էր: Եվ դա  ինձ շատ ոգևորում է: Դասերից դուրս կազմակերպում ենք նաև առցանց հանդիպումներ: Եվ ուսանողները սիրով մասնակցում են նաև դրանց:

 

Անի Պողոսյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը 2020 թ. սեպտեմբերից գործարկելու է «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» բակալավրական կրթական նոր ծրագիրը, որի անհրաժեշտության և հեռանկարների վերաբերյալ զրուցել ենք ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի հետ:
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ 2020-2021 ԱՌԿԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված սկզբունքների համաձայն՝ 2020-2021 առկա ուսումնական տարվա ընդունելության դիմում-հայտերն ընդունվելու են առցանց: