01.04.2020 | 
Կրթություն
ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն անցել են հեռավար ուսուցման: Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում առցանց ուսուցման, դրա իրականացման մեթոդների, ուսանողների ներգրավվածության մասին զրուցել ենք ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանի հետ:

Այն հարցին, թե արդյո՞ք գոհ է առցանց ուսուցման ընթացքից, դեկանը պատասխանեց.«Այո, գոհ եմ, քանի որ այսօր սա ուսուցման միակ հնարավոր տարբերակն է: Բայց թե սրա արդյունավետությունը որքանով բարձր կլինի, ժամանակը ցույց կտա»:

 

Ա. Սահակյանը նշեց, որ գրեթե բոլոր դասընթացներն իրականացվում են: Նրա փոխանցմամբ, իհարկե, կան մեծահասակ դասախոսներ, որոնք դժվարանում են առցանց ուսուցում կազմակերպել, սակայն իրենց դասընթացի նյութերը պարտադիր տեղադրում եմ «Moodle» հարթակում:

 

«Մեր ֆակուլտետում առցանց ուսուցման վերաբերյալ առաջին հաշվետվությունը ներկայացրել ենք երեկ, ըստ որի՝ ուսանողության մասնակցությունը դասերին տարբեր է: Ցածր կուրսերի ուսանողներն ավելի ակտիվ են մասնակցում՝ 70-80 տոկոս, իսկ բարձր կուրսերը  մի փոքր ավելի պասիվ են՝ մոտ 50-60 տոկոս: Բայց կարող եմ ասել, որ նրանց մասնակցության ցուցանիշը հիմա ավելի բարձր է, քան առկա ուսուցման ժամանակ»,- նշեց Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանը:

 

Նա նաև ասաց, որ ավարտական կուրսերի ուսանողները նույնպես կապի մեջ են իրենց աշխատանքների ղեկավարների հետ և չնայած առաջացած խնդիրներին՝ ամեն բան անում են՝ աշխատանքը պատշաճ ներկայացնելու համար:

 

Մարինա Առաքելյան

 

Այլ նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2020/2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների ժամկետը հետաձվգել է մեկ շաբաթով: Դրանք իրականացվելու են նոյեմբերի 2-7-ն ընկած ժամանակահատվածում:
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵԴԻԱ ԻՐԱՎՈՒՆՔ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Մեդիա իրավունք» կրթական ծրագիրը, որը նպաստելու է մասնակիցների իրավական գրագիտության բարձրացմանը: