03.04.2020 | 
Կրթություն
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ՝ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ, ԲԱՐՁՐ ԿՈՒՐՍԵՐՈՒՄ ՏԵՍԱՁԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ԿԴԱՌՆԱ ՀԻՄՆԱԿԱՆԸ». ԽԱՉԱՏՈՒՐ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆ
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ՝ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ, ԲԱՐՁՐ ԿՈՒՐՍԵՐՈՒՄ ՏԵՍԱՁԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ԿԴԱՌՆԱ ՀԻՄՆԱԿԱՆԸ». ԽԱՉԱՏՈՒՐ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆ
Ելնելով մարտի 16-ին ՀՀ տարածքում հայտարարված արտակարգ դրությունից՝ ԵՊՀ ֆակուլտետները շարունակում են իրենց բնականոն ուսումնական գործընթացը՝ ըստ սահմանված դասատախտակի անցնելով հեռավար ուսուցման:

Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանը նշեց, որ հեռավար դասընթացների կազմակերպման հենց սկզբից Ռադիոֆիզիկայի ֆակուլտետն ակտիվորեն մասնակցել է հեռավար ուսուցման կազմակերպման գործընթացին:

 

Նրա խոսքով,  ներկայումս, բացի որոշ լաբորատոր պարապմունքներից (լաբորատոր սարքավորումների անհասանելիության պատճառով), ամբողջությամբ իրականացվում են դասատախտակով նախատեսված բոլոր դասընթացները․ «Բոլոր դասախոսությունները և գործնական աշխատանքների մեծ մասը (մոտ 70%-ը) իրականացվում են դասախոսի հետ անմիջական (առցանց) կապով: Մնացած գործնական պարապմունքները կատարվում են հանձնարարությունների և դրանց ստուգման եղանակով»:

 

 

Դեկանն անդրադարձավ նաև հետադարձ կապին՝ նշելով, որ թեև հետադարձ կապի թուլացումը չի նպաստում դասավանդման ընկալման արդյունավետության բարձրացմանը, սակայն ինտերակտիվ նյութերի մատչելի մատուցումը մասամբ լրացնում է այս բացը:

 

«Կարծում եմ, որ հետագայում՝ դասավանդման ավանդական եղանակին վերադառնալուց հետո, բարձր կուրսերում տեսաձայնապատկերային դասավանդումը կդառնա հիմնականը»,- ասաց Խաչատուր Ներկարարյանը:

 

 

Անդրադառնալով ուսանողների՝ առցանց դասերի մասնակցության ակտիվությանը, Խաչատուր Ներկարարյանը նշեց, որ շատ ուսանողներ առավել լրջորեն են վերաբերվում ուսումնառությանը:

 

«Օրըստօրե էապես ավելացել է դասընթացներին մասնակիցների թիվը, հատկապես բարձր կուրսերում,- ասաց ֆակուլտետի դեկանը,- միգուցե դա պայմանավորված է աշխատանքից ազատ լինելու հանգամանքով, սակայն, ամեն դեպքում, ողջունելի է և մտորումների տեղիք է տալիս»:

 

Անի Պողոսյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց:
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը 2020 թ. սեպտեմբերից գործարկելու է «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» բակալավրական կրթական նոր ծրագիրը, որի անհրաժեշտության և հեռանկարների վերաբերյալ զրուցել ենք ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի հետ: