27.02.2019 | 
Քաղաքականություն
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԵՊՀ  ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ  ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ էին այցելել Երևանի Հերացու, թիվ 65, թիվ 94, թիվ 170, թիվ 182, թիվ 195 ավագ դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները:

Աշակերտներին դիմավորեց  ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը, որը նրանց ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքն ու գործունեությունը, ինչպես նաև ֆակուլտետում առկա կրթական ծրագրերը. «Այսօր աշխատաշուկայում երկու և ավելի լեզուների տիրապետող մասնագետների պահանջարկ կա, ուստի այս ֆակուլտետը տալիս է լավ մասնագետ դառնալու բոլոր հնարավորությունները: Համալսարանն օտար լեզուների դասավանդման գործում մնայուն ավանդույթներ ունի, որոնք շարունակական բնույթ են կրելու»,- նշեց դեկանը:

 

Հանդիպմանը ներկա էին նաև Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը, Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը, Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի վարիչ Շուշանիկ Պարոնյանը և դեկանի տեղակալ Գևորգ Բարսեղյանը:

 

Նրանք ներկայացրին իրենց ամբիոնների կառուցվածքն ու առանձնահատկությունները:

 

Աշակերտներից շատերը հստակ կողմնորոշվել էին մասնագիտության հարցում: Մարիա Ավագյանը, որը սովորում է Երևանի թիվ 170 ավագ դպրոցի 11-րդ դասարանում, ընդունվելու է Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ և ընտրելու է թարգմանչի մասնագիտությունը:

 

 «Ես առաջին անգամ էի ԵՊՀ-ում. միջավայրը հաճելի և տրամադրող էր»,- նշեց ապագա դիմորդը:

 

Հանդիպման ավարտին աշակերտները շրջեցին ֆակուլտետում, ծանոթացան ամբիոններին, լսարաններին և սարքավորումներին:

 

Հիշեցնենք, որ 2018-19 ուստարում «Բաց դռների» օր անցկացվելու է ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում. այցելությունների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և վերջիններիս ուղղորդել դեպի ԵՊՀ:

 

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ  ԿՐԹՈՒԹՅԱՆ  ՈԼՈՐՏՈՒՄ
Հայաստանի անկախացումից հետո հանրապետության կրթական ողջ համակարգի բարեփոխումը ժամանակի հրամայականն էր և առաջնահերթ նշանակություն պետք է ունենար երկրի հետագա զարգացման համար: Այս համատեքստում անհրաժեշտ էր ԵՊՀ-ի ընդհանուր գործունեությունն աստիճանաբար արմատապես վերափոխել, որն էլ սկիզբ առավ ՀՀ նախագահի 1992 թ. հրամանագրով: Համալսարանին շնորհվեց կրթական, գիտական և մշակութային ինքնավար հաստատության կարգավիճակ:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ԵՊՀ-Ն ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ
1956 թ. փետրվարին տեղի ունեցած ԽՄԿԿ 20-րդ համագումարը, որ դատապարտեց անհատի պաշտամունքը, ԽՍՀՄ պատմության մեջ մտցրեց աննախադեպ բեկում. սկսվեց մի ժամանակաշրջան, երբ փոխվեց մարդկանց մտածելակերպը, աստիճանաբար ձևավորվեց այլախոհական մթնոլորտ: