09.03.2007 | 
Կրթություն
ԻՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ
ԻՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ
Մարտի 9-ին ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը հյուրընկալեց ԱՄՆ-ի Քոնեքթիքուտի համալսարանի սոցիալական աշխատանքի դպրոցի` Հայաստան ժամանած ուսանողներին:

Ուսանողները Հայաստան են ժամանել երկու համալսարանների համատեղ ուսումնական ծրագրի շրջանակներում: Ամերիկյան համալասարանի ուսանողները ԵՊՀ սոցոլոգիայի ֆակուլտետի ուսանողների հետ համատեղ մասնակցել են սեպտեմբերին մեկնարկած սոցիալական աշխատանքի օն-լայն դասընթացներին, իսկ մասնակից ուսանողներից վեցը հնարավորություն են ստացել իրենց պրակտիկան անցկացնել Հայաստանում:

«Կար ժամանակ, երբ միայն մեր համալսարանի ուսանողներն էին գնում արտասահման: Ուրախ եմ, որ այժմ մենք թեւակոխում ենք իրական համագործակցության փուլ, եւ մեր երկիրն էլ արդեն արտասահմանյան ուսանողին պրակտիկ գիտելիքներ տալու հնարավորություն ունի»,- հանդիպման ժամանակ նշեց ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

Երկու համալսարանների համագործակցությունն սկսվել է դեռեւս 1993 թվականին՝ Քոնեքթիքուտի համալսարանի սոցիալական աշխատանքի դպրոցի դեկան Նենսի Հենֆրիի Հայաստան ժամանելուց հետո: Արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում են նաեւ սոցիալական աշխատանքի օն-լայն դասընթացները, եւ ամեն տարի 4-6 ամերիկյան ուսանող հնարավորություն են ստանում օն-լայն քննարկումների ոլորտները ուսումնասիրել հենց Հայաստանում:

«Ես շատ տպավորված եմ: Չնայած այցելության խիստ սահմանափակ ժամանակահատվածին, մենք մասամբ հասցրինք ծանոթանալ ձեր երկրի պատմությանն ու արվեստին: Կարծում եմ` առաջիկայում, ինչպես արդեն ինքներդ նշեցիք, մեր համագործակցությունն ավելի կզարգանա»,- ասաց Քոնեքթիքուտի համալսարանի ուսանողուհիՄարիա Հերնանդեսը:

Ընդամենը հինգ օր ձգվող այցելության ընթացքում այս տարվա ուսանող հյուրերը հասցրել են ծանոթանալ Հայաստանում երեխաների, հաշմանդամների, հղի կանանց եւ ծերերի պաշտպանության համար նախատեսված ծառայություններին, ինչպես նաեւ ներգրավվել են «Կանայք հայոց» ամսագրի աշխատանքներում:

Այլ նորություններ
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ». ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Ռաուլ Վալլենբերգի անվան ինստիտուտի համագործակցության շրջանակում այսօր օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ անցկացվել է աշխատաժողով՝ նվիրված իրավաբանական կլինիկական կրթության զարգացմանը:
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ. ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ իրականացվող «Հաղորդավարական գործ և եթերային խոսքի մշակույթ» աշնանային դպրոցն այսօր ամփոփեց իր աշխատանքները: