29.11.2017 | 
Կրթություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ «ELSA DAY»-Ի ՄԱՍՆԱԿԻՑ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ «ELSA DAY»-Ի ՄԱՍՆԱԿԻՑ
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Արդարադատության մատչելիություն» խորագրով քննարկում:

«ELSA DAY»-ի շրջանակում իրականացված քննարկումը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և Եվրոպայի իրավաբան ուսանողների միության նախաձեռնությամբ:

 

Եվրոպայի  իրավաբան ուսանողների ասոցացիան՝ «ELSA»-ն (The European Law Students’ Association) միջազգային, անկախ, ոչ քաղաքական և շահույթ չհետապնդող  կազմակերպություն է, որը ստեղծվել է ուսանողների կողմից ուսանողների համար:

 

Եվրոպայի իրավաբան ուսանողների ասոցացիան իրավաբան ուսանողներին   հնարավորություն է տալիս կատարելագործելու իրենց  մասնագիտական  հմտությունները, ձեռք բերելու նոր հմտություններ, հանդիպելու այլ երկրներում բնակվող իրավաբան ուսանողների և մասնագետների հետ ողջ Եվրոպայում:

 

Դեռևս 2014 թ.-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ասպիրանտների ջանքերով ՀՀ-ում, մասնավորապես ԵՊՀ-ում հիմնադրվել է Եվրոպայի  իրավաբան ուսանողների ասոցացիայի հայաստանյան կառույցը, որն արդեն երեք տարի շարունակ ակտիվ գործունեություն է ծավալում իրավաբան ուսանողների շրջանում: Ներկայումս Եվրոպայի իրավաբան ուսանողների ասոցացիան ունի ավելի քան 40.000 անդամ ողջ Եվրոպայում և աշխարհի ամենամեծ ուսանողական ասոցացիան է: Այն ներկայացված է  եվրոպական 42 պետությունների գրեթե 300 իրավաբանական ֆակուլտետներում:

 

Յուրաքանչյուր տարի «ELSA»-ի անդամ պետությունները տարվա մեջ մեկ անգամ որոշում են միևնույն թեմայով կազմակերպել միջոցառում: Այդ օրը կոչվում է «ELSA DAY» (ԵԼՍԱ-ի օր)։ Օրվա շրջանակում «ELSA»-ի բոլոր անդամները տարբեր լեզուներով ու տարբեր ձևաչափերով խոսում են միևնույն թեմայի մասին:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Տիգրան Դադունցը տեղեկացրեց, որ այս տարի որպես «ELSA DAY»-ի օր ընտրվել է նոյեմբերի 29-ը, իսկ ընտրված թեման վերաբերում է արդարադատության մատչելիությանը։

 

Միջոցառման սկզբում Տիգրան Դադունցը փաստեց նաև, որ ֆակուլտետային ՈՒԳԸ-ն ակտիվորեն համագործակցում է «ELSA Armenia» կառույցի հետ. «Արդեն հասցրել ենք մի քանի միջոցառումներ իրականացնել միասին և շատ կարևորում ենք այդ համագործակցությունը: Հուսով եմ՝ այսօրվա միջոցառումն էլ արդյունավետ կանցնի»:

 

Քննարկման ընթացքում զեկուցողներն անդրադարձան անձի արդար դատաքննության իրավունքին, ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռներին և հատկապես ՀՀ-ի վերաբերյալ կայացրած վճիռների կատարման առանձնահատկություններին:

Այլ նորություններ
ԱՊԱԳԱ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար վարպետության դաս անցկացրեց Վրաստանի համաժամանակյա (синхрон) թարգմանիչների (գիտաժողովային) միության հիմնադիր Գոգա Ասկուրավան:
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷՐ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց հայաստանյան բուհերի ուսանողական կառույցների և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: