09.09.2011 | 
Կրթություն
ՖԻԶԻԿԱՆ ՏԱԼԻՍ Է ՄԻ ՇԱՐՔ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՖԻԶԻԿԱՆ ՏԱԼԻՍ Է ՄԻ ՇԱՐՔ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ-ավագ դպրոցներ համագործակցության շրջանակներում երեկ Ֆիզիկայի ֆակուլտետը հյուրընկալել էր համար 184 ավագ դպրոցի աշակերտներին:

Հանդիպման նախաձեռնողը ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն էր: Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանը աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը, մասնագիտությունները եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմին` նշելով, որ իրենց ֆակուլտետը թե´ իր տված կրթության մակարդակով, թե´ որակյալ մասնագետներով լավագույններից մեկն է ամբողջ հանրապետությունում: Իսկ դեկանի տեղակալ Լեւոն Ասլանյանը հավաստիացրեց, որ եթե աշակերտները որպես մասնագիտություն ընտրեն ֆիզիկան, ապա կյանքում եւ աշխատանքային գործունեության բնագավառում կունենան մի շարք առավելություններ, քանի որ, ըստ նրա, այս մասնագիտությունն ընտրած անձինք ավելի հեշտ են կողմնորոշվում նաեւ այլ մասնագիտություններում:

 

Համար 184 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Արեւհատ Այվազյանը, ողջունելով այսպիսի նախաձեռնությունները, գտնում է, որ դրանք ավելի են սերտացնում աշակերտների եւ համալսարանի միջեւ կապը, դպրոցականներին գիտակցել են տալիս գիտության արժեքն ու դերը մարդու կյանքում: Վերջինս նաեւ ցանկություն հայտնեց, որ այսպիսի հանդիպումների ընթացքում աշակերտներին լաբորատորիաներ ալցելելու, որոշ փորձերի անձամբ մասնակցելու հնարավորություն ընձեռվի: Ու չնայած հանդիպման ընթացքում աշակերտների ցուցաբերած պասիվությանն ու անտարբերությանը` պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում դպրոցականներին ֆակուլտետի լաբորատորիաներ այցելելու, սարքերին անձամբ ծանոթանալու հնարավորություն տալու վերաբերյալ:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։