15.01.2019 | 
Հասարակություն
ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏՆ ԱՆԿԱՆՈՆ ՎԱՐՔ Է ԴՐՍԵՎՈՐՈՒՄ. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏՆ ԱՆԿԱՆՈՆ ՎԱՐՔ Է ԴՐՍԵՎՈՐՈՒՄ. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հյուսիսային մագնիսական բևեռն անկախատեսելիորեն Կանադայից շարժվում է դեպի Սիբիր: Շարժումը ստիպում է փորձագետներին այսօր թարմացնել աշխարհի մագնիսական մոդելը (World Magnetic Model), որն օգնում է գլոբալ նավիգացիային:

Մասնագետները պնդում են, որ տարօրինակ ինչ-որ բան է կատարվում երկրի վերին մասում: Երկրի հյուսիսային մագնիսական բևեռը Կանադայից մեծ թափով շարժվել և մոտեցել է Սիբիրին: Մագնիսական բևեռը շարժվում է այնքան արագ, որ դա ստիպել է մասնագետներին կտրուկ  քայլի դիմել:

 

Այսօր՝ հունվարի 15-ին, նախատեսվում է թարմացնել աշխարհի մագնիսական մոդելը, որը նկարագրում է մոլորակի մագնիսական դաշտը և ուրվագծում ժամանակակից բոլոր նավիգացիաները՝ սկսած ծովում նավերի ուղղորդման համակարգերից մինչև սմարթֆոններում «Google»-ի քարտեզները:

 

Մինչ այժմ մոդելի ամենավերջին թարմացումը տեղի է ունեցել 2015 թվականին: Հաջորդ թարմացումը կանխատեսվում էր 2020 թվականին, բայց մագնիսական դաշտն այնքան արագորեն է փոխվել, որ հետազոտողները ստիպված են ամրագրել նոր մոդելը հենց այսօր: «Սխալն ամեն պահի աճում է»,- ասում է Կոլորադոյի համալսարանի ոլորտի մասնագետ Արնոդ Շալիթը:

 

Խնդիրը մասամբ կապված է շարժվող բևեռի և մասամբ էլ մոլորակի խորքերում այլ փոփոխությունների հետ: Երկրի միջուկում հեղուկի փրփրացումը գեներացնում է մագնիսական դաշտի մեծ մասը, որը ժամանակի ընթացքում փոխվում է խորքում հոսքերի փոփոխման չափով: 2016 թվականին, օրինակ, մագնիսական դաշտի մի մասը ժամանակավորապես արագացել է Հարավային Ամերիկայի հյուսիսային և Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածների խորքում: Ալեհավաքները, ինչպես օրինակ Եվրոպական տիեզերքի գործակալության «Swarm» առաքելությունը, հերթափոխով էին հետևում այդ գործընթացին:

 

2018 թվականին, երբ «NOAA»-ի և Էդինբուրգում Բրիտանական երկրաբանական ուսումնասիրության հետազոտողներն իրականացնում էին իրենց տարեկան ստուգումը, թե որքանով է մոդելը որսացել երկրի մագնիսական դաշտի բոլոր տատանումները, պարզվել է, որ այն այնքան սխալ էր, որ գերազանցել էր նավիգացիոն սխալների ընդունելի սահմանաչափը:

 

«Հետաքրքիր իրադրություն է», - ասում է Արնոդ Շալիթը: 2015 թվականին աշխարհի մագնիսական մոդելը թարմացնելուց հետո՝ հնարավոր ամենավատ պահին (2016 թվական), ի հայտ եկավ Հարավային Ամերիկայի ներքևում գտնվող գեոմագնիսական իմպուլսը: Դա նշանակեց, որ մագնիսական դաշտը վերահսկողությունից դուրս է եկել վերջին թարմացումից անմիջապես հետո:

 

Այնուհետև հյուսիսային մագնիսական բևեռի շարժումը խնդիրն ավելի բարդացրեց: Բևեռը թափառում է անկանխատեսելի ուղիներով, որոնք հրապուրել են հետազոտողներին և գիտնականներին դեռևս այն ժամանակվանից, երբ Քլարկ Ռոսն առաջին անգամ կանադական Արկտիկայում 1831 թվականին չափեց այն: 

 

1990-ականների կեսերին բևեռը մեծացրեց իր շարժման արագությունը՝ տարեկան շուրջ 15 կիլոմետրից մինչև տարեկան շուրջ 55 կիլոմետր: 2001 թվականից այն մուտք գործեց Հյուսիսային սառուցյալ օվկիանոս, որտեղ 2007 թվականին մասնագետների թիմը (որի կազմում ներառված էր նաև Արնոդ Շալիթը) ինքնաթիռով վայրէջք կատարեցին օվկիանոսի սառույցի վրա՝ փորձելով տեղորոշել բևեռը: 2018 թվականին բևեռը հատեց Արևելյան կիսագնդի ամսաթվի փոփոխման միջազգային գիծը:

 

Երկրի մագնիսական դաշտի երկրաչափությունը խոշորացնում է մոդելի սխալներն այն վայրերում, որտեղ դաշտն արագորեն է փոխվում, օրինակ՝ Հյուսիսային բևեռը: «Փաստը, որ բևեռը շատ արագ է գնում, այս տարածքը սխալների նկատմամբ ավելի հակումնային է դարձնում»,- ասում է Շալիթը:

 

Աշխարհի մագնիսական մոդելն ամրագրելու համար Արնոդ Շալիթը և նրա գործընկերները սնեցին այն վերջին երեք տարիների ընթացքում ստացված տվյալներով՝ ներառյալ 2016 թվականի գեոմագնիսական իմպուլսը: Մասնագետի հավաստմամբ, նոր տարբերակն ավելի ճշգրիտ կմնա մինչև հաջորդ կանոնավոր թարմացումը, որը նախատեսվում է իրականացնել 2020 թվականին:

 

Միևնույն ժամանակ գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչու է մագնիսական դաշտն այսպես փոխվում:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՃՇԳՐԻՏ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼ ՌԱՖԱՅԵԼ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ԵՊՀ ասիստենտ Ռաֆայել Բարխուդարյանը:
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Արթուր Իսրայելյանը: