Հանդիպում-քննարկմանը ներկա էին Բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ու վարչական մասի ներկայացուցիչներ:
Քննարկաման ընթացքում պարոն Ռևյակինն ու նրա գործընկերը ներկայացրին «Elsevier»-ի տրամադրած հարթակների առավելությունները, մասնավորապես որոնման առավել ճշգրիտ և թիրախավորված համակարգը:
Բացի դրանից՝ ներկայացվող գործիքակազմը հնարավորություն է տալիս որոնվող թեմայից զատ հատուկ բանալի բառերի միջոցով գտնելու թեմային առնչվող այլ հրապարակումներ:
Կայքում տեղ գտած տեղեկատվությունը հասանելի է օգտատիրոջ գտնվելու վայրից անկախ:
«Elsevier»-ը հնարավորություն է ընձեռում նաև հոդվածների գերճշգրիտ թարգմանությամբ հաղթահարելու լեզվական արգելքները և առաջարկում է գիտական աշխատություններում հղումներ կատարելու ավելի արդյունավետ գործիքակազմ:
Աշխարհի հեղինակավոր գիտնականների ներբեռնած գիտական հոդվածները կարող են հասանելի դառնալ նաև հայերենով:
«Scopus»,« ScienceDirect», «SciVal» ու այլ հարթակները ներկայացնելուց հետո հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ կատարվեց դրանցում ԵՊՀ-ի ներկայացվածությանը, արձանագրած հաջողություններին և հեռանկարներին:
Հարկ է նշել, որ ըստ «Elsevier»-ի ազդեցության գործակցի՝ ԵՊՀ-ն Հայաստանում երրորդ, իսկ բուհերի շարքում առաջին հորիզոնականն է զբաղեցնում:
Անի Պողոսյան