21.05.2018 | 
Կրթություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԾԱՆՈԹԱՆԱՆ ՀԱՅԱԶԳԻ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ ԷՄԻԼ ԱՐԹԻՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ-ՈՒՄ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԾԱՆՈԹԱՆԱՆ ՀԱՅԱԶԳԻ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ ԷՄԻԼ ԱՐԹԻՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում տեղի ունեցավ հայազգի աշխարհահռչակ մաթեմատիկոս Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոցի բացումը: Այն ԵՊՀ-ում անցկացվում է Հայկական մաթեմատիկական միության նախագահ, ԵՊՀ-ի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանի նախաձեռնությամբ: Նշենք, որ մաթեմատիկոս ուսանողների համար Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոցը ԵՊՀ-ում անցկացվում է առաջին անգամ, որը կտևի մինչև մայիսի 25-ը ներառյալ:

Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոցին մասնակցում են Իրանից, Հնդկաստանից, Իրաքից, Սիրիայից ժամանած մոտ երկու տասնյակ ուսանողներ, ինչպես նաև ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում սովորող 20-ից ավելի ուսանողներ:

 

Դասախոսություններով հանդես են գալու Իտալիայից, Հոլանդիայից, Գերմանիայից և ԱՄՆ-ից ժամանած 5 պրոֆեսորներ: Յուրի Մովսիսյանը հայտնեց, որ արտերկրից ժամանած պրոֆեսորները համարվում են Էմիլ Արթինի գիտական ժառանգության ուղղությունների գծով հիմնական մասնագետներ՝ հանրահաշվից, երկրաչափությունից, տոպոլոգիայից, թվերի տեսությունից, հանրահաշվական երկրաչափությունից:

 

Յուրի Մովսիսյանի խոսքով, միջազգային դպրոցի հիմնական նպատակն է տաղանդավոր մաթեմատիկոս ուսանողներին ծանոթացնել Էմիլ Արթինի գիտական մաթեմատիկական ուղղությունների հետ, ինչպես նաև նպաստել Հայաստանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը մաթեմատիկայի և  կիրառական մաթեմատիկայի զարգացման համար:  «Այսպիսի մեծ հետաքրքրության պատճառն այն է, որ Էմիլ Արթինը համարվում է 20-րդ դարի մաթեմատիկայի ոլորտի դասականներից մեկը, որի արդյունքներն այժմ ակտիվորեն կիրառվում են նաև համակարգչային գիտության մեջ»,- հավելեց նա:

 

ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դոցենտ, Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոցի կազմակերպիչ Սերգեյ Դավիդովի խոսքով, արտերկրից ժամանած պրոֆեսորները հանդես են գալու այնպիսի թեմաներով, որոնք ընդգրկված չեն բուհական ուսումնական ծրագրերում, և դրանք կնպաստեն ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացմանը: Միջազգային այս դպրոցի նպատակն է շահագրգռել երիտասարդ մասնագետներին զբաղվելու մաթեմատիկական գիտություններով:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

Այլ նորություններ
ՎԱՆԱՁՈՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԵՊՀ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի, կենսաբանության, սոցիոլոգիայի, ֆիզիկայի և քիմիայի ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այսօր այցելել են Վանաձորի թիվ 5 և «Էվրիկա» բնագիտամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցներ` համալսարանի կրթական ծրագրերը և ֆակուլտետները ներկայացնելու համար:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
Հոկտեմբերի 5-7-ը տեղ է ունեցել «Կենսաբազմազանություն ու վայրի բնության պահպանության էկոլոգիական հիմնախնդիրներ» թեմայով ԳԱԱ 75-ամյակին նվիրված երիտասարդ գիտնականների երկրորդ միջազգային գիտաժողովը, որն անցկացվել է Ծաղկաձորում: