30.04.2019 | 
Կրթություն
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ. ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ԵՆ ՄԱՅԻՍԻ 6-ԻՑ
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ. ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ԵՆ ՄԱՅԻՍԻ 6-ԻՑ
Երևանի պետական համալսարանի բակալավրիատում ընդունելություն է կատարվում 53 կրթական ծրագրերի ուղղությամբ:

Դիմորդների ընդունելությունն իրականացվում է՝ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ»-ի:

 

ԵՊՀ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք, ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրացիները՝ առանց տարիքային սահմանափակման:

 

ԵՊՀ որևէ կրթական ծրագրի մրցույթին առաջինը մասնակցելու համար դիմորդներն ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը հանձնում են ԵՊՀ ընդունող հանձնաժողով:

 

Նշենք, որ փաստաթղթերն ընդունվելու են մայիսի 6-ից հունիսի 1-ը ներառյալ՝ ժամը 9:30-ից 17:00-ն (հանգստյան օրեր՝ մայիսի 9, 11, 12, 19): Միայն մայիսի 18-ին և 28-ին գործերն ընդունվելու են ժամը 10:00-ից 16:00-ն:

 

Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը (առանց հանգստյան օրերի):

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ՎԻՐՏՈՒԱԼ ՇՐՋԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և Հայաստանի պատմության թանգարանի համատեղ նախաձեռնությամբ օգոստոսի 3-ին տեղի ունեցավ վիրտուալ շրջայց Հայաստանի պատմության թանգարանում։ Էքսկուրսիան անցկացրեց թանգարանի էքսկուրսիոն բաժնի վարիչ Լիլիթ Հովհաննիսյանը:
ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Այս օրերին տեղի են ունենում քննարկումներ «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի շուրջ: Արտահայտվեցին բազմաթիվ հայագետներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Հարցը քննարկվել է նաև ֆակուլտետի գիտխորհրդի նիստում: